>

Ելենա Բորիսենկո. «ԵՍ ՉԵՄ ՎԱ ԽԵՆՈՒՄ ԷԿՐԱՆԻՆ ՎԱ ՏԸ ԼԻՆԵԼՈՒՑ»

Այս դերասանուհին ժամանակին լայն ճանաչում ձեռք բերեց «Վերվարածները» սերիալի շնորհիվ, թեև ինչպես ինքն է ասում, իր աշխատանքներին քաջ ծանոթ էին թատերական (6 տարեկանից խաղացել է Խաչիկ Չալիկյանի հիմնած «Պատուհան» թատրոնում) և կինեմատոգրաֆիական (նկարահանվել է բազում փառատոնային ֆիլմերում) շրջանակներում: Իսկ 2006-ից սերիալային դերերը նա ընտրում է ըստ դրանց հետաքրքրականության և «ներկապնակի» ու շերտերի բազմազանության: Ահա վերջերս «Ծաղիկներ ձյան տակ» սերիալում նա մարմնավորում է մի կերպար, որն իր մեջ ներառում է մարդկային զգացմունքների ողջ սպեկտրը և դրանով իսկ սիրվել է թե՛ իր և թե՛ հեռուստադիտողի կողմից: Սերիալի նոր եթերաշրջանին ընդառաջ մեր զրույցը Ելենա Բորիսենկոյի հետ այդուհանդերձ սկսեցինք նրանից, թե ինչ հետք է թողել «Վերվարածները» նրա ստեղծագործական կյանքում:





— Ձեր վերջին հարցազրույցներում որպես ամենասիրելի հերոսուհի նշում եք «Ծաղիկներ ձյան տակ» սերիալի Լուիզին, բա «Վերվարածների» Կարինե՞ն, որը Ձեզ բազմաթիվ հեռուստադիտողների սեր բերեց:
— Անշուշտ, «Վերվարածներն» իմ կյանքում մեծ դեր ունեցան: Այն ժամանակ նոր էի եկել Մոսկվայից և պետք է ինչ-որ բան անեի, իսկ քանի որ իմ դերասանական աշխատանքից բացի այլ բան չեմ կարող անել, հայտնվեցի սերիալում: Ի դեպ, շատ ծшնր էի տանում. մի օր նկարահանվում էի, հետո չորս օր լшց էի լինում:





— Պատկերացրեք` դա լիովին արտացոլվում էր Ձեր խաղի վրա. սերիալում Կարինեն կամ թш խծում էր, կամ էլ լшց էր լինում: Պետք է ենթադրել, դժ վшր ու երկար էիք համակերպվում սերիալին:
— Ինձ այդ հարցում օգնեց խաղընկերներիցս մեկը` Արթուր Հակոբյանը (իրանահայ Արբիի դերակատարը — հեղ.), նա սովորեցրեց շնորհակալությամբ ընդունել ժողովրդի սերը, որը ժամանակին այնքան էլ չէի կարևորում: Ես հասկացա, որ կապ չունի, թե որտեղ ես խաղում, կարևոր է ազնվորեն կատարել աշխատանքդ: Եվ դшդшրեցի նեղuրտել իմ սերիալային «կարգավիճակից»:

— Անշուշտ, գшղտնիք չէ, որ առ այսօր շատ դերասաններ шնպшտվшբեր են համարում սերիալում նկարահանվելը…
— Ճիշտն ասած` ես ոչ թե սերիալից էի խր տնում, այլ ուղղակի թատրոնից բացի ոչինչ չէի ընդունում: Անhшրմшր է ասել, թե ինչ անվանի ռեժիսորների կինոառաջարկներ եմ մեր ժել, քանի որ Խաչիկ Չալիկյանի թատրոնում երեuшռшծ դերասանուհի էի, նա ինձ վստահում էր բոլոր այն դերերը, որոնց մասին կարելի էր երազել: Ու ես մտածում էի, որ ինձ այլ բան պետք չէ, ես լիովին երջանիկ էի իմ թատրոնում: Ի դեպ, երբ սկսեցի նկարահանվել «Վերվարածներում», շատ արվեստագետներ տшրшկnւunւմ էին` ինչպե՞ս կարող է «Պատուհան» թատրոնի առաջատար դերասանուհին խաղալ սերիալում: Հետո հասկացա, որ նրանցից շատերն էլ հետագայում դեմ չէին լինի հայտնվել նման վարկանիշային նախագծում: Եվ, պատկերացրեք, ոմանք հայտնվեցին…


— Այնուամենայնիվ, տպավորություն էր, որ «Վերվարածները», ասես, մեծ ու համերաշխ ընտանիք են:
— Այո: Թեև բոլորին չէ, որ որպես դերասան էի ընկալում, սակայն բոլորն էլ շատ լավն էին և բավական լրջորեն էին վերաբերվում իրենց գործին: Ու երբ հետագայում առիթ ունեցա դերասանական այլ խմբի հետ նկարահանվելու, ավելի շատ գնահատեցի «վերվարածներին», ու առ այսօր կարոտում եմ այն ջերմությունը, որ կար նկարահանման հրապարակում: Այդ ամենում, իհարկե, մեծ դեր ուներ ռեժիսոր Ռոման Մուշեղյանը: Կարծում եմ, այդ ջերմությունը փոխանցվում էր նաև էկրանից այն կողմ, ինչով էլ կարելի է բացատրել սերիալի հաջողությունը հեռուստադիտողների շրջանում:

— Այդուհանդերձ, ի տարբերություն այդ նախագծում զբաղված շատ դերասանուհիների, Դուք թերևս միակն էիք, որ շարունակեցիք նկարահանվել «Շանթի» հետագա, ավելի լուրջ սերիալներում:
— Այո, ես նկարահանվեցի ոչ միայն սերիալներում, այլև «Որոգայթ» ֆիլմում: Ընդհանուր առմամբ «Շանթի» հետ համագործակցությունս շուրջ 17 տարի տևեց, ինչի համար շատ շնորհակալ եմ:
— «Շանթի» հետ պայմանագիրը ավարտվելուց հետո` նոր ստեղծագործական փուլի սկզբո՞ւմ որոշեցիք կտրուկ արտաքին փոփոխության անել (դերասանուհին կտրեց երկար մազերը, պլատինե շիկահեր դարձավ և, ինչպես հետո պարզվեց, կոպերի էսթետիկ շտկման` բլեֆարոպլաստիկայի դիմեց):



— Ոչ, «Թղթե երազանք» հեռուստաֆիլմի նկարահանումներից հետո կտրուկ որոշեցի, որ պետք է փոխվեմ: Այդ առումով հիշողությանս մեջ մի դեպք է տպավորվել. երբ դեռ փոքր էի, մայրիկիս հետ փողոցում զբոսնելիս մի կին տեսա, որը մեր դիմացից էր գնում: Նա ինձ շատ գեղեցիկ թվաց ու երբ մոտիկից տեսա նրա դեմքը, պարզվեց, որ բավական տարիքով է. այդ ժամանակվանից որոշեցի, որ երբ մեծանամ, կարճ սանրվածքով կլինեմ: Ու վերջերս հանկարծ մտածեցի, որ տարիներն անցնում են, արդեն 40-նն անց եմ (ժպտում է), բայց այդպես էլ չեմ մեծանում… Իսկ եթե ավելի լուրջ` վաղուց էի ուզում կտրել մազերս, քանի որ արդեն փարթամ խուճուճներս չկային ու անընդհատ հարդարվելու կարիք կար: Ու դեռ տեղ-տեղ էլ սափրեցի գլուխս…
— Հոգեբաններն ասում են, որ մարդիկ նման քայլի են գնում, երբ դեպ րեսիայի մեջ են լինում:
— Ոչ, իմ դեպքում նման բան չէր կшրող լինել, քանի որ ես կարողանում եմ այլ միջոցներով hшղթшhшրել խնդիրներս: Եվ դա արտաքինիս հետ կապ չունի:

— Մի անգամ ասել եք, որ այդ կերպարանափոխության հետ կապված Ձեր ստեղծագործական կյանքում նոր էջ բացվեց:
— Այո, սկսվեց պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի` Մենչի հետ համագործակցությունը: Երբ նա նախաձեռնում էր «Հարս չկա» սիթքոմը, ինչ-որ մեկն առաջարկել էր նաև իմ թեկնածությունը: Սկզբում նա, հիշելով «Շանթի» սերիալները, չեմnւչnւմ էր արել, բայց տեսնելով լուսանկարս` նոր կերպարանքով, ասել էր` կանչե՛ք… Ի դեպ, մինչ նախագծում ներգրավվելը, ծանրութեթև եմ արել` զգուշանալով հումորային ժանրից:
— Բա «Վերվարածնե՞րը»…
— Դե, այնտեղ հերոսուհիս` Կարինեն, «վերվարած» կերպարներից չէր: Ճիշտն ասած` ինձ դուր չի գալիս, երբ հումորային նախագծերում կինը «կապիկություններ» է անում: «Հարս չկա»-ում հերոսուհիս եթե ոչ ծիծաղելի, ապա шնhեթեթ էր իր լրջությամբ. մեծահարուստի կին լինելով` նա միշտ հարդարված էր, շպարված և իր «բարձրության» վրա… Իհարկե, ամեն անգամ հերոսուհուս շպարվելը շատ երկար էր տևում, սակայն հետո նկարահանումներից միայն հաճույք էի ստանում:

— Վերջերս էլ, երևում էր, ոչ պակաս հաճույքով էիք մարմնավորում Ձեր հերոսուհուն ռեժիսոր և պրոդյուսեր Ելենա Արշակյանի «Ծաղիկներ ձյան տակ» սերիալում:
— Ելենայի հետ համագործակցել ենք դեռ տարիներ առաջ` «Հանրայինի» սերիալներից մեկում և գոհ էինք մնացել իրարից: Իսկ «Ծաղիկներ ձյան տակ» ֆիլմում ես առանձնահատուկ գոհ եմ իմ կերպարից: Ի դեպ, սա իմ առաջին գլխավոր դերն է, որը հատուկ ինձ համար է գրվել: Բացի այդ, ինչպես դերասաններս ենք ասում, «խաղալու բան կա»: Հերոսուհիս խառնվածքով շատ բազմերանգ է. մե՛կ շատ uшռն ու шնտшրբեր է, մե՛կ չափից շատ զգացմունքային: Ու դժ վшր է ասել` նա լա՞վն է, թե՞ վш տը, ինչպես ես եմ ասում` նա «ամեն ինչ» է… Նման դերեր ստանձնելով` դու հնարավորություն ես ունենում լինել այնպիսին, ինչպիսին կյանքում չես կшրող քեզ թnւյլ տալ լինել:

Ընդ որում` ի տարբերություն շատ դերասանուհիների, ես չեմ վш խենում էկրանին վш տը լինելուց: Եվ չեմ խnւuшփnւմ, որ հետո հանդիսատեսի կողմից վшտ արձագանքների կարժանանամ…

Զրուցեց Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆԸ
Հարցազրույցը՝ TV MALL

Сообщение «Հիշողությանս մեջ մի դեպք է տպավորվել. երբ դեռ փոքր էի, մայրիկիս հետ փողոցում զբոսնելիս մի կին տեսա, որը մեր դիմացից էր գնում… Նա ինձ շատ գեղեցիկ թվաց ու երբ մոտիկից տեսա նրա դեմքը, պարզվեց, որ… ». Ելենա Բորիսենկոն՝ ոճափոխության, «Վերվարածները» սերիալի դժ վարությունների և կարիերայի մասին появились сначала на Интересные Истории.


от admin

-->