>


Թուրքիայի հարավարևմտյան շրջաններում ավերիչ անտառային հրդեհների դեմ պայքարում երկրի իշխանությունների գործողություններն ավելի ու ավելի խիuտ քննիդատության են արժանանում՝ փոխանցում է Der Spiegel պարբերականը: Հաղորդում է «1լուրեր»-ը:


Աղետից տnւժիծ քաղաքացիներին թվում է, թե «պետությունն իրենց բախտի քմահաճույքին է թողել»՝ որպես մարդասիրական օգնություն Էրդողանը մարդկանց ուղղությամբ թեյի փաթեթներ է նետել:








Պարբերականը նշում է, որ Թուրքիայում ոչ մի սարքին հրշեջ օդանավ չկա, ինչը երկրին կախվածության մեջ է գցում դրսից եկող օգնությունից: Թուրքիան հրշեջ օդանավերը «վարձակալել» է Ռուսաստանից: Բացի այդ, օդանավեր են ուղարկել Իսպանիան ու Խորվաթիան: Թուրքիան օգնություն է ստացել նաև Իրանից, Ադրբեջանից և Ուկրաինայից:


Անկարայում սեփական անկարողությունն ընկալում են որպես խայտառակություն: Քաղաքացիների հավաստմամբ՝ եթե քայլեր ձեռնարկվեին հենց սկզբից, ապաաղետն այս մասշտաբների չէր հասնի:



Թուրքիայում անտառային հրդ-եհները մոլեգնում են արդեն տասներորդ օրը: Միջերկրական ու Էգեյան ծովափերին կրակը հասցրել է այրել տասնյակ հազարավոր հա տարածք: Հրդեհի հետևանքով մահացել է 8 մարդ, աղետի գոտուց տարհանվել են հազարավոր զբոսաշրջիկներ ու բնակիչներ:

Сообщение Էրդողանի գործողությունները հրդեհների դեմ պայքարում Թուրքիայում ընկալում են որպես խայտառակություն появились сначала на MediaNews.


от admin

-->