>


Պիտի խոստովանեմ, որ տատիկիս նվիրած սովետական կաթսան դարձել էր անպիտան։ Չէի ասի, որ շատ էի նեղվել, քանի որ այն իր դարն ապրել ու ծառայել է, բայց, միևնույնն է, որոշեցի դրանց վերջին շանս տալ։

Փորձեցի այս հնարքը ու բացականչեցի՝ տեսնելով արդյունքը։

Հավանաբար նկատել եք, որ սովետական սպասքեղենն ավելի դժվար է մաքրվում, քան ժամանակակիցը, բայց այս նյութի համար անհնարին ոչինչ չկա։










Ինչպես մաքրել կաթսան տան պայմաններում

10 լ ջրին անհրաժեշտ է․

  • 1 բաժակ լվացքի փոշի
  • 0,5 բաժակ ձեթ
  • 1 բաժակ սպիտակեցուցիչ


Ջրով տարան դնել կրակին։ Ավելացնել լվացքի փոշին, ձեթը, սպիտակեցուցիչը։ Խառնել։





Կաթսան դնել մեջը և թողնել կես ժամ։ Այդ ընթացքում դուրս գալ խոհանոցից՝ նախապես բացելով պատուհանները, որպեսզի գոլորշիները դուրս գան։

Կես ժամում այրված յուղի շերտն ամբողջությամբ դուրս է գալիս։ Անհրաժեշտության դեպքում կարող եք լրացուցիչ ժամանակ հատկացնել՝  կաթսան եռացող ջրի մեջ թողնելու համար։

Սառելուց հետո մնացած այրված հետքերը հանել մետաղական սպունգի և դանակի օգնությամբ։

Ինչպես տեսնում եք, անգամ տնային պայմաններում և առանց թանկարժեք միջոցներ օգտագործելու կարող եք նորի տեսք հաղորդել նույնիսկ ամենավատ վիճակում գտնվող կաթսաներին ու թավաներին։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->