>


Ես համոզված եմ, որ տնական թխվածքները զարդարելու կարիք չունեն, դրանք առանց այն էլ բնական են, համեղ ու սիրով պատրաստված։ Բայց այնուամենայնիվ, երբ տորթ եմ թխում, այլ ոչ թե շերտավոր թխվածք, պատում եմ այպիսի կրեմով։

Բաղադրիչների նշված քանակից ստացվում է 550 գ կրեմ։

творожный крем




Քոչարյանի զոհերը






Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • կաթնաշոռ՝ 250 գ
  • կարագ՝ 200 գ
  • խտացրած կաթ՝ 50 գ
  • շաքարի փոշի՝ 50 գ
  • վանիլին՝ 1 պտղունձ

Պատրաստման եղանակ․

Սառնարանից նոր հանված բարձր յուղայնությամբ տնական կաթնաշոռին ավելացնել վանիլինն ու սառը խտացրած կաթը։ Հարել ձեռքի բլենդերով՝ մինչ համասեռ զանգված ստանալը։

Սենյակային ջերմաստիճանի բարձր յուղայնությամբ կարագին ավելացնել շաքարի փոշին։ Հարել բաղադրիչները՝ հարիչի ամենաբարձր արագությամբ։




творожный крем со сгущенкой

2 րոպեից կստացվի փքուն բաց գույնի զանգված։ Այն միացրեք հարած կաթնաշոռի հետ և խառնեք երկու զանգվածները։ Հարեք հարիչի միջին արագությամբ՝ մոտ 2 րոպե։



Արդյունքում ստացվում է հարթ ու համասեռ կրեմ։ Այն անմիջապես կարող եք օգտագործել։ Լցրեք հրուշակեղենային պարկիկի մեջ ու զարդարեք թխվածքները։

Կրեմը կայուն է, այնպես որ հանգիստ արեք ցանկացած նախշեր։ Ցանկալի է կրեմով պատրաստի տորթը պահել սառնարանում 2-3 ժամ և միայն հետո մատուցել։

Ի դեպ, կրեմը կարող եք պահել սառանարանում՝ փակ տարայով, 3 օրից ոչ ավել։

Առանձին կրեմին կարող եք նաև մրգեր կամ հատապտուղ ավելացնել և ստանալ առանձնահատուկ աղանդեր։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->