>

Օգոստոսի 8-ին, ժամը 06:23-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:




Քոչարյանի զոհերը

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։





Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել բետոնե արգելապատնեշին, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում:


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, մեկ տուժած ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Թալին քաղաքի ԲԿ:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել երկու քաղաքացու և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Թալին քաղաքի ԲԿ:



Փրկարարները ավտոմեքենայի տակից դուրս են բերել մեկ քաղաքացու դի և մոտեցրել շտապօգնության ավտմեքենային, ինչպես նաև հոսանքազրկել ավտոմեքենան:

Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի տեղեկություններով՝ թե մահացածը, թե վիրավորները ծառայում են Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում:

Сообщение Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է появились сначала на MediaNews.


от admin

-->