>

2021թ, օգոստոսի 8-ին` ժամը 06:35-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Թամանյան փողոցի տներից մեկում վարձակալը դանակահարել է տան սեփականատերերին և իր սկեսրայրին:




Քոչարյանի զոհերը

ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 06:35-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Թամանյան փողոցի տներից մեկում վարձակալական հիմունքներով բնակվող անձը, նույն տան սեփականատիրոջը և վերջինիս կնոջը դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, խոհանոցային դանակներով անկանոն հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր հատվածներին:





Աղմուկը լսելով՝ օգնության է շտապել հարևանը, որին տեսնելով՝ վարձակալը դանակներով հարվածներ է հասցրել նաև նրա մարմնի տարբեր հատվածներին: Այնուհետև վարձակալը փորձել է դիմել փախուստի, սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել և բերման է ենթարկվել: Ստացած վնասվածքների հետևանքով տան սեփականատերը մահացել է, իսկ նրա կինն ու հարևանը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է՝ վերը նկարագրված հանցագործությունը կատարելու կասկածանքով:


Նախաքննությունը շարունակվում է:



Сообщение Էջմիածնում վարձակալը դաժանաբար սպանել է տանտիրոջն ու վնասել նրա կնոջն ու հարևանին появились сначала на MediaNews.


от admin

-->