>

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» 150-րդ հոդվածի համաձայն` եկամտային հարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով`




Քոչարյանի զոհերը





  • 2020 թվականի հունվարի 1-ից – 23 տոկոս
  • 2021 թվականի հունվարի 1-ից – 22 տոկոս
  • 2022 թվականի հունվարի 1-ից – 21 տոկոս
  • 2023 թվականի հունվարի 1-ից – 20 տոկոս

Իրավաբան Զարինե Հովհաննիսյանը Իրավաբան.netի հետ զրույցում նշում է, որ ինչպես սանդղակից երևում է 2021 թվականի հունվարի 1-ից եկամտային հարկի դրույքաչափը կազմում է 22%:

«Բացի եկամտային հարկից  գրանցված աշխատողներից պահվում է նաև սոցիալական վճար, եթե ծնվել են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո, իսկ մինչև 1974 թվականը ծնված վարձու աշխատողները, եթե ներկայացրել են կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում»,-ասաց նա:

2021 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ սոցիալական վճարի անհատի մասնաբաժինը, հաշվարկված աշխատավարձի նկատմամբ, հաշվարկվում է հետևյալ կերպ`


Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում կատարված  վերջին փոփոխություններից մեկը վերաբերում է դրոշմանիշային վճարներին:



Իրավաբան Վաչե Բաղդասարյանի խոսքով էլ, եթե մինչև 2020 թվականը սույն օրենքում նշված ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում էին 1000 դրամ գումարի չափով, իսկ անհատ ձեռնարկատերերը և նոտարները` 12 000 դրամ գումարի չափով, ապա 2021 թվականի հունվարի 1-ից օրենքով սահմանվել է դրույքաչափերի սանդղակ: Այն է`

  • Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 1500 դրամ
  • 100 001-ից մինչև 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 3000 դրամ
  • 200 001-ից մինչև 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 5500 դրամ
  • 500 001-ից մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 8500 դրամ
  • 1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում – 15 000 դրամ

Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.

  • Մինչև 1 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 18 000 դրամ
  • 1 200 001-ից մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 36 000 դրամ
  • 2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 66 000 դրամ
  • 6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 102 000 դրամ
  • 12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում – 180 000 դրամ

«Անհրաժեշտ է նաև տեղեկացնել, որ  մինչև «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի  վերջին փոփոխությունը,  եթե նույն ֆիզիկական անձն աշխատանքային պայմանագրով աշխատում էր մեկից ավելի գործատուի մոտ, ապա այդ ֆիզիկական անձն իրավունք ուներ դիմելու Հիմնադրամ՝ մեկից ավելի հիմքով վճարված (իրենց եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարը հետ ստանալու համար, ապա այժմ նման դրույթ սահմանված չէ»,-ասաց իրավաբանը:

Այսպիսով, օրինակ` այն դեպքում, երբ անձը ստանում է 150000 դրամ պայմանագրով սահմանված աշխատավարձ «կեղտոտ» (ներառյալ հարկեր և պարտադիր այլ վճարներ), ապա նրա փաստացի ստացվող «մաքուր» աշխատավարձի չափը կլինի 108750 դրամ (150000-ից եկամտային հարկ22%`33000դրամ+սոցիալական վճար 3.5%`5250դրամ+դրոշմանիշային վճար`3000դրամ):

Сообщение Որքա՞ն եկամտային հարկ է պահվում աշխատողներից՝ ըստ աշխատավարձերի появились сначала на MediaNews.


от admin

-->