>


Վերջին շրջանում հաճախ եմ գնում օղի, սակայն մեր տանը ոչ ոք չի խմում ալոկոհոլ։ Ի դեպ, գնում եմ ամենաէժանը, միևնույնն է, արդյունքը հրաշալի է։

Հախճապակու մաքրում






Հախճապակե ջահերի անգամ մանր մասնկիկները կարող եք մաքրել օղու օգտագործմամբ․  0,5լ գոլ ջրի մեջ լուծել 3-4 ճ․գ․ օղի։ Ջահի տակ սրբիչ փռեք։ Լուծույթը լցրեք ջրցանիչի մեջ և փչեք անջատած ջահի վրա։ Դա կօգնի ազատվել անգամ հին փոշու շերտից։





Սանտեխնիկային փայլ է հաղորդում

Եթե մաքրել եք սանհանգույցի կերամիկան, սակայն ջրի հետքեր են մնացել, օղու մեջ փոքր կտոր թրջեք ու մաքրեք այն ամենը, ինչի տեսքը ձեզ դուր չի գալիս։

Բույսերի վրա հավաքված միջատներից ազատվելու համար



Եթե ծաղիկների վրա հավաքում է մժեղ, կօգնի սովորական օղին։ Բամբակ թաթախեք օղու մեջ և մաքրեք ծաղիկների տերևներն ու ցողունը։ Պրոցեդուրան կարող եք կրկնել 3 անգամ։


Հեռացնում է բորբոսը



Լոգասենյակում առաջացած բորբոսը տհաճ խնդիր է։ Որքան էլ որ խնամքով մաքրեք, միևնույնն է, սալիկների միջև կարերին հայտնվում են սև կետիկներ։ Օղին քսեք կամ ջրցանիչով փչեք բորբոսին, իսկ 10 րոպեից հեռացրեք սպունգով։

Ապակիների մաքրում

Ապակի մաքրող հեղուկը կարող եք փոխարինել ջրի հետ խառնած օղիով։ Պարզապես 0,5լ ջրին ավելացրեք 2-3 ճ․գ․ օղի, փչեք այն պատուհանին և մաքրեք սրբիչով։

Վերացնում է ծխախոտի հոտը

Եթե տանն ապրում է ծխող մարդ, ծխախոտի հոտը ներծծվում է անգամ կահույքի, հատկապես բազմոցների մեջ։ Հոտից ազատվելու համար փչեք լուծույթը բազմոցին կամ վարագույրերին։ Ի դեպ, այս միջոցը վերացնում է ոչ միայն հոտերը, այլևս յուղոտ լաքաները։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->