>


Հարսս երբեք ինձ դուր չի եկել։ Դեռ առաջին հանդիպման ժամանակ հասկացա, որ մենք շատ տարբեր մարդիկ ենք։ Նա պատրաստ չէր ամուսնության, որպես տանտիրուհի՝ զրո էր։

Որդուս հետ համացանցով է ծանոթացել։ Մարիան անհաջող ընտանիքից է, առանց բարձրագույն կրթության, խանութում էր աշխատում։ Որքան գիտեմ, ինչ-որ քոլեջ է ավարտել, բայց մասնագիտությամբ երբեք չի աշխատել։




Քոչարյանի զոհերը



Ես նրան վատ չեմ վերաբերվում, ասում եմ այն, ինչ կա։ Չկա նրա մեջ տան տիկնոջ պոտեցնիալ, սա անհերքելի փաստ է։





Ես ասեմ, պատկերացրեք․ երբ նա եկել էր ինձ հետ ծանոթանալու, մազերը կեղտոտ էին, իսկ եղունգները՝ անխնամ, կիսամաքրված լաքով։ Անգամ երկու բառ չի կարողանում իրար կապել։ Սկզբում կարծում էի, թե ինձանից ամաչում է, բայց հետո հասկացա, որ անգրագետի մեկն է։

Տղայիս ասացի, որ Մարիան ինձ դուր չի եկել, բայց նա չցանկացավ լսել ինձ։ Մի քանի ամսից հայտնեց, որ ամուսնանում են։ Սկզբում ինձ հետ էին ապրում, բայց թոռնիկիս ծնվելուց հետո գնացին մեր կողքի շենքում վարձով տանն ապրելու։


Երբ միասին էինք ապրում, Մարիան ինչ-որ գործ էր անում ու միանգամից ձեռքը վերցնում հեռախոսը։ Մի սեղանի փոշի էր մաքրում, էլի հեռախոսը միացնում։ Կամ լվացքը փռում էր, էլի կես ժամով կորում հեռախոսի մեջ․․․


Երբ ծնվեց թոռնիկս, որդիս կնոջը պլանշետ նվիրեց։ Ասաց, որ վաղուց է երազել դրա մասին։




Ես ասացի հարսիս, որ թեպետ մոտիկ ենք ապրում, բայց ամեն օր չեմ գնա, որ չհոգնեցնեմ։ Բայց առաջարկեցի օգնությունս ու  ցանկացած պահի շտապել ու աջակցելու պատրաստակամություն հայտնեցի։

Հիմա թոռնիկս արդեն 5 ամսական է, ու այս ընթացքում երբ գնացել եմ նրանց տուն, տանը բարդակ է եղել, կեղտ ու փոշի, թոռնիկս լաքայոտ հագուսոտվ, իսկ հարսս․․․ պլանշետը ձեռքին։ Երեխան արտասվում է, իսկ մայրը արագ-արագ ինչ-որ բան տպում պլանշետով։

Վերջին անգամ երբ գնացել էի, փոքրիկի տակդիրը երևի մի ամբողջ օր փոխած չէր։ Լողացրեցի նրան, ինձ հետ տարած նոր հագուստն ու տակդիրը հագցրեցի, շշով կաթ տվեցի, օրորեցի, քնեց։ Հետո լվացի ափսեները, տունը մաքրեցի փոշեկուլով, տղայիս ու թոռանս հագուստը լվացի, ու հարսս անգամ շնորհակալություն չասաց։ Նա ոտքը ոտքին գցած նստած էր, պլանշետով տեսանյութ էր դիտում, իսկ հեռախոսն էլ ականջին դրած՝ խոսում։

Չդիմացա։ Տուն գնալու ճանապարհին զանգեցի որդուս, պատմեցի, իսկ նա պատասխանեց․

Մամ, հոգնում է Մարիան, ինչ ես ընկել նրա հետևից։ Օգնել ես, լավ ես արել։ Ի՞նչ է, կարծում ես, թե նա ամբողջ օրը հեռախոսը ձեռքն է պահում։ Ոչ։

Եթե հարսս գումար աշխատեր համացանցով, գուցե էլի հասկանայի, բայց նստած կամ խաղում է, կամ ինչ-որ բան դիտում։ Ես էլի հանգիստ կմնայի, բայ  ախր թոռնիկիս եմ խղճում․․․

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->