>

«Կարծում եմ՝ նոր Հայաստանի կողմնակից եմ»,- կառավարության այսօրվա նիստից առաջ լրագրողներին ասաց նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, ով այսօր կառավարության որոշմամբ Սյունիքի մարզպետ է նշանակվելու:


Հարցին, թե իր նշանակման վերաբերյալ քննադատություններ կան, Հունան Պողոսյանն ասաց, որ նորմալ է վերաբերում, առանց քննադատության անհնար է: Դիտարկմանը, որ գնահատականներ կան, թե ինքը հին  ռեժիմի ծառայող է եղել, նա պատասխանեց. «Դե դրանք ստրկամիտ մարդիկ են, էդպես կարող են մտածել: Ես ծառայելով օրենքին՝ ժողովրդին եմ ծառայել»:







Քոչարյանի զոհերը

Այն հարցին, որ ՏԻՄ մարմիններում աշխատելու փորձ չունի, ինչպե՞ս է պատկերցնում աշխատանքը, Պողոսյանը  պատասխանեց. «Կփորձեմ, անպայման կփորձեմ»: Նա ասաց, որ առաջնահերթ խնդիրներ ու պլաններ կան, բոլորը կիրագործեն, առաջնահերթ է փոխվստահության մթնոլորտ ստեղծելը, որ ժողովուրդը հասկանա ինքն է իրավիճակի տերը:


Հարցին, որ տպավորություն էր, թե ինքը հին թիմի հետ հեռացել է, Հունան Պողոսյանը պատասխանեց, որ սխալ ընկալում է եղել: «Ես նախկինում էլ ութ տարի պաշտոնավարել եմ: Ինձ կարճ դադար էր պետք, կարճ դադարը եղավ, ու դրանից հետո մեծ սիրով ընդունել եմ այս առաջարկը»,- հավելեց նա:

Պողոսյանը  նաև պատասխանեց հարցին, թե անսպասելի՞ էր այս առաջարկը: «Կոնկրետ մարզի մասով ոչինչ չեմ կարող ասել, բնականաբար ինչ-որ բաներ սպասում էի», նշեց նա:


Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->