>


Մեզնից շատերը, եգիպտացորեն օգտագործելիս նշանակություն չի տալիս դրա մազիկներին և  հիմնականում այն դեն են նետում: Սակայն իմանալով դրա բուժական առանձնահատկությունների մասին՝ դուք այլևս այդպես չեք վարվի:

Ինչով են օգտակար եգիպտացորենի թելիկները - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից




Ահա եգիպտացորենի թելիկների մի քանի զարմանալի առանձնահատկություն․.

  • Կանխում է երիկամներում քարերի գոյացումը

Եգիպտացորենի մազիկներն օգնում են դուրս բերել երիկամներից քարերը՝ իր միզամուղ և հակաբորբոքային հատկության շնորհիվ:







  • Օգնում է արյան մակարդվելուն

 Եգիպտացորենի մազիկները պարունակում են  К վիտամին, որը թանձրացնում է արյունը:


  • Կարգավորում է գլյուկոզայի մակարդակը

Բազմաթիվ հետազոտությունները հաստատել են, որ եգիպտացորենի մազիկները ընդունակ են կարգավորել գլյուկոզայի մակարդակը: Բացի այն, որ եգիպտացորենի մազիկները ընդունակ են բարձրացնել ինսուլինի մակարդակը, դրանք նաև օգնում են ենթաստամոքսային գեղձի վնասված բջիջների վերականգնմանը, որի հետևանքով կարգավորվում է արյան մեջ շաքարի մակարդակը:




  • Կարգավորում Է խոլեստերինի մակարդակը

Խոլեստերինի բարձր մակարդակը կապված է տարբեր սրտային հիվանդությունների հետ: Օգտագործեք այս մազիկները, որպեսզի կանխեք նման հիվանդությունները:

Եգիպտացորենի օգտակար և վնասակար հատկությունները

Ահաթե ինչպես պետք է օգտագործել եգիպտացորենի մազիկները

  • Վերցրեք մեկ բաժակ ջուր և եռացրեք
  • Ավելացրեք եգիպտացորենի մազիկները և թողեք, որ եռա:
  • Ձեր թեյը պատրաստ է. մատուցեք այն տաք վիճակում
  • Դուք կարող եք նրանում ավելացնել 1 թ.գ. կիտրոնի հյութ՝ լավ համ տալու համար:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։


от admin

-->