>

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ իր և հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման շրջանակն ու պատվիրատուն պարզվել են:


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արթուր Վանեցյանը նման հայտարարություն արեց կառավարության նիստւից հետո լրագրողների հետ զրույցում:







Քոչարյանի զոհերը

«Պարզվել է շրջանակը, թե ովքեր են պատվիրել, ովքեր են գաղտնալսել: Գաղտնալսման եղանակն այս պահին պարզում ենք»,- ասաց  Վանեցյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի վերջո ո՞վ էր գաղտնալսել իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունը:


Հարցին, թե ո՞վ է պատվիրել, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել»:


2018 թվականի սեպտեմբերի 11-ին էլեկտրոնային լրատվության միջոցներում տարածվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը: 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->