>

Սիրելի´ շինարարներ,





Շինարարի օրվա կապակցությամբ իմ շնորհավորանքն ու երախտագիտությունն եմ հղում մեր երկրի բոլոր շինարարներին՝ այս դժվարին, բայց պատվաբեր աշխատանքի համար:





Հայ շինարարի վարպետությունը, արարելու ուրույն միտքն ու ոճը պատմության ընթացքում կերտել են զարմանահրաշ տաճարներ, պաշտպանական ամրություններ, կամուրջներ, ճանապարհներ, կենսական նշանակության կառույցներ, համալիրներ ու շեներ, որոնց թվում՝ մեր ինքնությունը վկայող և աշխարհում մեր ազգայինը ճանաչելի դարձնող բացառիկ գլուխգործոցներ և ճարտարապետական հորինվածքներ:

Այսօր էլ շինարարությունը երկրի տնտեսության զարգացումն ապահովող առաջատար ճյուղերից մեկն է, որի համար կարևորում և բարձր ենք գնահատում շինարարի ստեղծագործ միտքն ու քրտնաջան աշխատանքը:


Նկատի ունենալով, որ Կառավարության կողմից նախաձեռնած ճանապարհաշինության, դպրոցաշինության, ջրամբարաշինության և այլ օբյեկտների շինարարական ծավալներն առաջիկայում աննախադեպ ընդլայնվելու են՝ վստահ եմ, որ Ձեր ամենօրյա աշխատանքի և նվիրումի շնորհիվ այդ աշխատանքներն իրականացվելու են անհրաժեշտ ժամկետներում, լավագույն որակներով և ապահովելու են բարձր հուսալիություն:

Հուսով եմ նաև, որ առաջիկայում կունենանք շինարարական մշակույթի, կրթական և գիտատեխնիկական զգալի առաջընթաց, նորագույն տեխնոլոգիաների ներդրման ու կիրառության ընդլայնում:

Կրկին շնորհավորելով բոլոր շինարարներին՝ մաղթում եմ անկոտրում կամք, բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ մեր Հայրենիքի շենացման, կենսագործունեության համար առողջ, անվտանգ, մատչելի և հարմարավետ քաղաքաշինական միջավայրի կայացման:



Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ

Սուրեն Պապիկյան

Сообщение Շինարարությունը երկրի տնտեսության զարգացումն ապահովող առաջատար ճյուղերից մեկն է․ Սուրեն Պապիկյան появились сначала на MediaNews.


от admin

-->