>

Կառավարության նիստից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հայտնի են անձինք, ովքեր պատվիրել են իր եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսումը:

«Պարզվել է շրջանակը, թե ովքեր են գաղտնալսել, ովքեր են պատվիրել։ Գաղտնալսման եղանակն այս պահին պարզվում է: Պատվիրատուն հասարակության շրջանում լայն ճանաչում ունի»,- ասաց Վանեցյանը եւ չնշեց, թե ում մասին է խոսքը։




Քոչարյանի զոհերը

Այնուհետ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հերքեց տեղեկությունները, թե արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն իր քավորն է։




«Ֆելիքս Ցոլակյանն Ազգային անվտանգության ծառայության հին աշխատողներից է եղել։ Երբ ես ընդունվել եմ ԱԱԾ, ինքը եղել է ԱԱԾ արդեն իսկ բարձրաստիճան պաշտոնյա։ Ֆելիքս Ցոլակյանին ես շատ հարգում եմ որպես մարդ, զինվորական եւ պետական գործիչ, բայց նա իմ քավորը չէ։ Իմ քավորը սովորական մարդ է, անունը՝ Վարդան, ազգանունը Կուլիջանյան։ Դա ապատեղեկատվություն է, ուղղակի վերջին շրջանում շատ մոդայիկ է դարձել, որ ցանկացած հոդվածում գրում են Վանեցյանը ու ինչ-որ մի բան, ու դառնում է սենսացիա»,- լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Արթուր Վանեցյանը։


Ինչ վերաբերում է մյուս հրապարակմանը, թե էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի քենակալն է, արձագանքեց.

«Մի պահ դնում ենք մի կողմ, որ Գարեգին Բաղրամյանն Արթուր Վանեցյանի բաջանաղն է, եւ բոլորին հարց եմ ուղղում. ուրիշ ինչ-որ մի առիթ կա՞, որով Գարեգին Բաղրամյանին կարելի է մեղադրել այս կամ այն արարքի մեջ»։


Վանեցյանն ասաց, թե որեւէ առնչություն չունի Գարեգին Բաղրամյանի նշանակման հետ եւ դրանում որեւէ վատ բան չի տեսնում։

Աղբյուր՝ Armtimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->