>


Ես համոզված եմ, որ այն կադրային փոփոխությունները, որոնք տեղի են ունենում նոր կառավարության կազմավորման ընթացքում, միտված են հանրային սպասելիքները, մեր նախընտրական ծրագիրը իրականացնելուն, որին ՀՀ քաղաքացիները կողմ են քվեարկել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:








Քոչարյանի զոհերը

«Իսկ դրանց պրակտիկ կիրառումը կտեսնենք արդեն իրական կյանքում: Նախարարների փոփոխությունը չի նշանակում, որ ձախողում է տեղի ունեցել: Օրինակ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը շատ երկար պաշտոնավարել է այդ նախարարությունում, սակայն որևէ ձախողում չի եղել:


Սրանք պարզապես կադրային փոփոխություններ են»,-ասաց նա: Դիտարկմանը, որ վերջին երեք տարիներին այդպես էլ չիրականացվեց վեթինգ, արդյոք առաջիկա ժամանակահատվածում այդ ուղղությամբ քայլեր կարվեն, իշխող խմբակցության պատգամավորն արձագանքեց. «Իրականությունը մի քիչ այլ է, քան ներկայացվում է: Դատաիրավական ոլորտում բարեփոխումները մեկնարկել են 2018-ին, երբ մենք դեռ մեծամասնություն չունեինք ԱԺ-ում: Այս գործընթացն ընթանում էր, և այն մարտավարությունը, որ ընտրել էինք մենք այն է՝ անել խորքային բարեփոխումներ, այսինքն այնպիսի բարեփոխումներ, որոնք հնարավորություն չեն տա դատաիրավական ոլորտում վերադարձը հնին»:



Сообщение «ԱԺ ընդդիմադիրների դեմքի ամեն միմիկա ազդում է իրենց քաղաքական հեռանկարի վրա»․ Վահագն Հովակիմյան появились сначала на MediaNews.


от admin

-->