>

Դե էս շաբաթ֊կիրակի, գիտեք, ժամանակս տրամադրեցի հետաքրքվող հաճախորդներին Սևանի նոր պրոյեկտը ներկայացնելով։




Քոչարյանի զոհերը

50֊ից ավել սենյակ նախնական վաճառեցի՝ 1 մլ դոլարից ավել գումարի (սեփական ռեկորդ սահմանեցի վաճառքի), բայց պատմությունս դրա մասին չէ։
Գնորդների մոտ 30%֊ը սփյուռքից են, զանգ ԱՄՆ֊ից, նամակ Ֆրանսիայից, Ռուսաստանից, զանգ Շվեյցարիայից, Իտալիայից…Էնքան հաճելի էր, չէք պատկերացնի, բայց պատմությունս դրա մասին էլ չի)))
Ուրեմն արդեն լավ հոգնած, երեկ ուշ երեկոյան մտածում եմ, արդեն բոլորին գոնե մեկ անգամ պատասխանել եմ, մեկ էլ նոր նամակ եկավ՝ անգլերեն։ Ոչ հայկական անուն ազգանունով մեկը գրել է, թե բա. ես ձեր գրառումները կարդում եմ, հայերեն չգիտեմ, գուգլով թարգմանում եմ, ճի՞շտ եմ հասկացել՝ Սևանա լճի ափին հյուրանոցի սենյակներ եք վաճառում, ես 1 հատ էդ 19000$֊ից ուզում եմ, բայց կլինի՞ զեղչ անեք։






Անկեղծ ասած, մի փոքր նե ղվեցի, մտածում եմ՝ չhшuկшցш, ինչ ա անգլերեն ա գրել պիտի զեղչ տա՞մ, բոլոր ընկերներիս, ծանոթներիս այդ գնով եմ վաճառել, որովհետև ես ի սկզբանե հաշվում և առաջարկում եմ ամենամատչելի գինը, ինչու՞ պիտի ինչ֊որ մեկին զեղչ տամ։ Ըտենց էլ գրեցի ու վերջում էլ հետաքրքրեց, քանի որ պրոֆայլում տեսա, որ գրողը, ոչ հայի դեմքով երիտասարդ է, բնակվում է Լոնդոնում, հարցրեցի ազգությունը։ Մի փոքր ուշացումով եկավ երկար պատասխանը, ես ձեզ կարճ շարադրեմ։ Երիտասարդը իռլանդացի է հայրական կողմից, իսկ մոր մորական պապը հայ է եղել, ապրել է Ղարսում, 1915 թվականին փախել է Եվրոպա ու… վերջը երիտասարդը երբեք Հայաստանում չի եղել, հայերեն բնականաբար չգիտի, իրենց տանը երբեք չեն խոսել, բայց իր մեջ մի տեսակ հետաքրքիր նոր զգացողություն է արթնացել և ինքը համարում է, որ ինքը նույնչափ հայ է, որքան և իռլադացի ու ուզում է մի փոքրիկ գույք ձեռք բերել Հայաստանում։



Բայց քանի որ նոր է սկսել աշխատել, նման գումարի տակից չի կարողանա դուրս գալ, իսկ Լոնդանում իրեն Հայաստանի գույքի համար վարկ չեն տա, դրա համար էլ խնդրում է մի փոքր զեղչ անել։
Շատ էլ որ հասուն տղամարդ եմ, անկեղծ, շատ hnւզվեցի։ Մի նախադասությամբ եմ պատասխանել.
Երիտասարդ ջան, ինչ գին կասես, ինչ մարման գրաֆիկ կասես, ըտենց էլ կվճարես…
Հ. Գ. Կովիդի թեստս էլ բшցшuшկшն եկավ։ Առողջ ու ոգևորող դեպքերով լի աշխատանքային շաբաթ եմ մաղթում բոլորիս։

Բակուր Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից:

Сообщение Էս շաբաթ֊կիրակի Սևանա լճի ափին հյուրանոցի 50֊ից ավել սենյակներ նախնական վաճառեցի… երեկ ուշ երեկոյան ոչ հայկական անուն-ազգանունով մեկը գրել է, թե բա ես 1 հատ էդ 19000$֊ից ուզում եմ, բայց կլինի՞ զեղչ անեք… Ըտենց էլ գրեցի ու վերջում էլ հետաքրքրեց, քանի որ գրողը, ոչ հայի դեմքով երիտասարդ է, բնակվում է Լոնդոնում, հարցրեցի ազգությունը… Մի փոքր ուշացումով եկավ երկար պատասխանը… появились сначала на Интересные Истории.


от admin

-->