>

Երևանն աշխարհի այն մայրաքաղաքներից է, որտեղ մեքենաների քանակը նորմայից ավել է, իսկ հայ վարորդների մեծ մասը մեքենա վարելու նուրբ արվեստին չի տիրապետում։

Շատերը չեն տիրապետում նաև մեքնենաների «գաղտնի» հնարավորություններին, որոնցից են՝ թարթիչները (маргатель), որի օգտագործումը կբերի ավտովթարների նվազմանը։




Քոչարյանի զոհերը

Այսօր ցանկանում եմ խոսել մեկ այլ «գաղտնի հնարավորության» մասին, այն է՝ աջ և ձախ հայելիները (боковое стекло)։ Վստահ եմ՝ շատերը չհասկացան՝ ինչի մասին է խոսքը, քանի որ եթե հասկանային, ապա կօգտագործեին այդ «սարքի սուպերհնարավորությունը»։ Ահա լուսանկարը․




Ծանո՞թ է, տեսել եք, չէ՞, ձեր մեքենայի վրա։

Հիմա, ուշադրություն, աննախադեպ օգնություն․ ես այժմ ձեզ կներկայացնեմ նրա օգտագործման մեթոդաբանությունը։


Առաջին քայլով այն հարմարեցնում եք ձեզ, որպեսզի տեսնեք ձեր ետևից եկող մեքենաները։ Այո, մի զարմացեք, այն ցուցադրում է ետևից եկող մեքենաներին։ Հիմա պատմեմ այն մասին, թե ինչի համար են դրանք հարկավոր։ Երբ կանգնած տեղից փորձում եք մտնել ճանապարհ, այդ ժամանակ նայում եք այդ հայելիներով, և անակնկալ, դուք կարող եք տեսնել՝ արդյո՞ք հարմար է, ու արդյո՞ք խանգարող հանգամանք չկա, որպեսզի առանց վթարային իրավիճակ ստեղծելու մտնեք ճանապարհ ու շարունակեք ձեր ընթացքը։

Այժմ՝ երկրորդ հնարավորությունը։ Երբ դուք երթևեկում եք, այսպես ասած, «առաջին, երկրորդ կամ երրորդ գծով» ու ցանկանում եք վերադասավորվել, ապա մինչ այդ պետք է երկու կարևոր գործողություն անեք։ Առաջինը՝ վերոնշյալ թարթիչը միացնել (դա հիմնականում անում եք ձախ ձեռքով) և երկրորդը՝ ուշադրություն, սուպեր հնարավորություն, նայում եք հայելիով, ու եթե վերադասավորվել ցանկացող գծով ոչ մի մեքենա չկա, նոր կատարում եք ձեր քայլը (չքաղաքականացնել)։


Հարգելի կին վարորդներ, դուք կարող եք այս մեթոդաբանությունը չսովորել ու շարունակել այդ հայելիներն օգտագործել դիմահարդարվելու համար։

Շնորհակալություն ուշադրության համար։ Բարի երթ։

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->