>


Այսօր՝ օգոստոսի 9-ին, Ազգային ժողովը շարունակում է 8-րդ գումարման 1-ին նստաշրջանի աշխատանքները: Այժմ քննարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:








«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ պետական և իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Վլադիմիր Վարդանյանը:


«Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին՝ կապված, նրա խոսքով, կապիտուլյացիոն հայտարարության հետ, Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ չի պատասխանելու այդ հարցին. «Եվ ոչ թե նրա համար, որ չունեմ պատասխան կամ համապատասխան մոտեցում: Բայց սիրում եմ ՀՀ ազգային անվտանգությանը և արտաքին հարաբերությունների հետ կապված հարցերը քննարկել փակ ռեժիմում, քննարկել մասնագետների հետ, տալ պատասխաններ՝ խնդրելով և հորդորելով, որ այդ պատասխանները չստանան տարածում: Եկեք պայմանավորվենք մի հարցի շուրջ. կա նուրբ մատերիա, որը հրապարակային քննարկման նյութ չպետք է դառնա»:

Նա ընդգծեց, որ պատճառն այն չէ, որ իրենք ինչ-որ բան են ուզում թաքցնել քաղաքացիներից. «21-րդ դարում հնարավոր չէ ապահովել տեղեկատվական անվտանգությունը երկրի սահմաններից դուրս: Ես խոստանում եմ այդ հարցին մանրամասն անդրադառնալ»:
Վլադիմիր Վարդանյանը տարակուսանք հայտնեց, որ այդ հարցը տրվում է ՀՅԴ ներկայացուցիչների կողմից:



Сообщение «Կա նուրբ մատերիա, որը հրապարակային քննարկման նյութ չպետք է դառնա…». Վլադիմիր Վարդանյանը՝ Արծվիկ Մինասյանին появились сначала на MediaNews.


от admin

-->