>


Եթե դուք նույնպես շատ եք սիրում սպիտակ հագուստ, հավանաբար գիտեք դրանց ամենամեծ թերության մասին․ սպիտակը շատ արագ է կեղտոտվում։ Սակայն ամենատհաճը կայանում է նրանում, որ եթե չհասցնեք ճիշտ ժամանակին թրջել ու պայքարել լաքայի դեմ, հետո դժվարությամբ կազատվեք դրանից։ Եվ կարևորն այն է, որ ոչ բոլոր լաքահանիչներն են կարողանում լուծել տվյալ խնդիրը։

Բոլոր լաքաներից հնարավոր է ազատվել այս տնական միջոցի օգնությամբ, որը պատրաստելու եք ինքներդ։ Այս միջոցը կիրառել են ԽՍՀՄ-ի շրջանում, երբ չկային քիմիական լաքահանիչներ։

Այս բաղադրատոմսը կարող է օգնել ազատվել գրեթե ցանկացած բարդության լաքաներից, ու չի պարունակում քիմիա։ Ամեն ինչ պարզ է ու անվտանգ։




Քոչարյանի զոհերը






Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․



  • կրախմալ
  • հեղուկ տնտեսական օճառ
  • մանր աղ
  • կիտրոնաթթու

Ինչ անել․


Խորը տարայի մեջ լցնել 1ճ․գ․ օճառ, 1ճ․գ․ աղ, նույն քանակությամբ կիտրոնաթթու և կրախմալ։ Այսինքն բոլոր բաղադրիչներից օգտագործում ենք միևնույն քանակությամբ։

Լավ խառնել։ Եթե խառնուրդը շատ խիտ է ստացվել, մի քիչ գոլ ջուր ավելացնել։



Այնուհետև որևէ մակերեսի վրա տոպրակ փռեք, որ ամեն ինչ մաքուր մնա։ Դրեք հագուստը, որից պիտի հեռացնեք լաքան։ Խոզանակի օգնությամբ քսեք խառնուրդը կեղտոտ հատվածում ու սպասեք մոտ կես ժամ։

Այնուհետև ուղղակի լվացեք հագուստը և վերջ։ Լաքայից անգամ հետք չի մնա։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->