>


Այսօր՝ օգոստոսի 9-ին, Ազգային ժողովը շարունակում է 8-րդ գումարման 1-ին նստաշրջանի աշխատանքները: Այժմ քննարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Անդրանիկ Քոչարյանը:








Քոչարյանի զոհերը

«Ես կարծում եմ, որ նախկին իշխանությունները, եթե ունեին այդ տեղեկատվությունը, քարը քարին չէին թողնի. ինչո՞ւ են թողել, որ ես հանգիստ ապրեմ, Մարտի 1-ի փաստահավաք խմբի 5 զեկույց նշանակեմ:


Հիմա դուք հաղորդագրություն եք անում իրավապահ մարմիններին. թող տեսնեն, թե մամուլի այդ լուրերը Տելեգրամ-կանալների սին նյութե՞ր են, թե՞ շահարկվող թեմաներ են, որպեսզի փորձեն նսեմացնել իմ գործունեությունը աղետի գոտում»,- ի պատասխան «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի հարցի ասաց Անդրանիկ Քոչարյանը և հավելեց, որ աղետի գոտում ինքը զբաղվել է ոչ միայն շինարարությամբ, այլև անվտանգային խնդիրներով. «Կա՞ մեկը, որը գիտի, թե այդ թվականներին ինչ թվաքանակի սպառազինություն էր աղետի գոտով տեղափոխվում Հայաստան»:



Сообщение «Բա ինչո՞ւ են նախկին իշխանությունները թողել, որ ես հանգիստ ապրեմ…». Անդրանիկ Քոչարյանը՝ Հայկ Մամիջանյանին появились сначала на MediaNews.


от admin

-->