>


Այսօր՝ օգոստոսի 9-ին, Ազգային ժողովը շարունակում է 8-րդ գումարման 1-ին նստաշրջանի աշխատանքները: Այժմ քննարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:








Քոչարյանի զոհերը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Անդրանիկ Քոչարյանը:
«Նոր իրականությունը, որում հայտնվել է մեր պետությունը, մեզանից պահանջում է ձևավորել նոր մոտեցումներ ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ»,- հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը՝ ավելի կարևորելով անելիքը, ոչ թե արդեն արվածը:


Նրա խոսքով՝ ՀՀ-ն պետք է դառնա գիտության և տեխնոլոգիաների ինկուբատոր՝ օգտագործելով նաև Սփյուռքի ներուժը. «Ուստի անհրաժեշտ եմ համարում առաջնահերթ ներդրումներ կատարել այս բնագավառների զարգացման մեջ: Անհրաժեշտ եմ համարում հետևյալը. կառավարության, ԱԽՔ-ի, ԱԺ համապատասխան հանձնաժողովի ներգրավվածությամբ կազմել մասնագիտական աշխատանքային խումբ, բազմակողմանիորեն ուսումնասիրել 2020թ. ընդունված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը և առաջարկել իրավիճակին համապատասխան փոփոխություններ»:

Նա աներկբա է համարում մեր երկրին անվտանգության ազգային ծառայության անհրաժեշտությունը. «Սա արդեն ոչ միայն օբյեկտիվ պահանջ է, այլև հրամայական»:



«Հանձնաժողովի նախագահ վերընտրվելու դեպքում անհրաժեշտ եմ համարում նախորդ շրջանի ընթացքում հանձնաժողովի կողմից նախանշված ծրագրերի նոր ծավալով իրականացումը, միջազգային գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը, հետպատերազմյան ժամանակահատվածում օրենսդիր-գործադիր-քաղհասարակություն սերտ համագործակցությունը և միասնական ջանքերի ներդնումը»,- ամփոփեց իր ելույթը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանը:

Сообщение «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է փոփոխվի՝ իրավիճակին համապատասխան. Անվտանգության ազգային ծառայությունը հրամայական է…». Անդրանիկ Քոչարյան появились сначала на MediaNews.


от admin

-->