>


Նախկինում շատ ու շատ ծնողներ ծանրոցներ էին ուղարկում իրենց զինծառայող երեխաներին, սակայն այսօր այդ խնդիրները բացակայում են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ  ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:








Քոչարյանի զոհերը

«Այդ ժամանակ շատ ու շատ ծնողներ ծանրոցներ էին ուղարկում (զորանոցներ – խմբ): Բնականաբար, ամեն ընտանիքի զավակ իր ճաշակն ունի և պետք է բազմազանություն լինի նաև սննդակարգի մեջ: Դուք ծնող եք և շատ լավ գիտեք, որ ամեն երեխա ունի իր կապրիզը: Զինվորը, որը, իհարկե, արդեն երեխա չէ, բայց սննդակարգի հետ կապված խնդիրներ էր ունենում ծառայության ընթացքում: Իհարկե, այդ խնդիրները այսօր բացակայում են, որովհետև բանակում բազմազանություն կա սննդակարգի մեջ»,- ասաց Քոչարյանը:


Անդրանիկ Քոչարյանը նաև պատասխանեց այն հարցին, թե արդյոք ներկայումս ծնողները ծանրոցներ ուղարկում են ծառայող երեխաներին.



«Ծանրոցներ որպես այդպիսին հիմա չկան: Ներքնաշորերի հետ կապված խնդիր կա ՞: Այո:  Հանձնաժողովներում այդ հարցերը քննարկվե լ ե՞ն: Այո»,- եզրափակեց Քոչարյանը:

Сообщение «Նախկինում շատ ծնողներ ծանրոցներ էին ուղարկում իրենց զինծառայող երեխաներին, սակայն այսօր այդ խնդիրները բացակայում են…». Անդրանիկ Քոչարյան появились сначала на MediaNews.


от admin

-->