>


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Տավուշի մարզի բնակիչ 26-ամյա Սարո Իսկանդարյանի մահվան փաստով։








Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 7-ին «Իջևան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, որովայնի փակ վնասվածք, հեմատորիա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։


Հիվանդանոց մեկնած ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Ս․ Իսկանդարյանն է, ով նույն օրը, ըստ նրա համագյուղացի՝ ականատես-վկա 30-ամյա Խորեն Մալաքյանի, Գանձաքար գյուղին պատկանող «Նովի ուռթ» կոչվող սարամասում վնասվածքը ստացել է ցուլի հարվածելու հետևանքով։



Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նույն օրը «Իջևան» բժշկական կենտրոնից Ս․ Իսկանդարյանը Երևանի հիվանդանոցներից մեկը տեղափոխվելու ճանպարհին՝ շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է։

Сообщение Տավուշի մարզում ցլի հարվածից 26-ամյա տղան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է появились сначала на MediaNews.


от admin

-->