>

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Տավուշի մարզի բնակիչ 26-ամյա Սարո Իսկանդարյանի մահվան փաստով։   





  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 7-ին «Իջևան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, որովայնի փակ վնասվածք, հեմատորիա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։





Հիվանդանոց մեկնած ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Ս․ Իսկանդարյանն է, ով նույն օրը, ըստ նրա համագյուղացի՝ ականատես-վկա 30-ամյա Խորեն Մալաքյանի, Գանձաքար գյուղին պատկանող «Նովի ուռթ» կոչվող սարամասում վնասվածքը ստացել է ցուլի հարվածելու հետևանքով։




Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նույն օրը «Իջևան» բժշկական կենտրոնից Ս․ Իսկանդարյանը Երևանի հիվանդանոցներից մեկը տեղափոխվելու ճանպարհին՝ շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է։   

Сообщение Հայաստանում նման սարսափելի դեպք դեռ չէր եղել. ցուլը մարդ սպանեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->