>


Կար ժամանակ, երբ մենք ու սկեսուրս հարևաններ էինք։ Նա ապրում էր մեր կողքի շենքում, ու ես մինչև հիմա սարսափով եմ հիշում այդ ժամանակները։ Սկեսուրս այդ ժամանակ 41 տարեկան էր, չէր աշխատում, ու նրա միակ զբաղմունքը մեր տուն գալն էր։ Մի անգամ տանից պիտի բացակայեինք մի քանի օրով, ու մի բանալին տվել էինք նրան։ Հետո նա որոշեց չվերադարձնել այն ու իրեն երբ հարմար է՝ գալ մեր տուն։ Մինչ աշխատանքի էինք լինում, բացում էր դուռը, մտնում, մեր դարակները «դասավորում», սառնարանը «կարգի բերում»։ Թեպետ և ես, և ամուսինս նրան հազար անգամ խնդրել էինք նման բան չանել, նա կարծես մեզ չէր լսում։ Ի վերջո, ամուսինս ստիպված եղավ պահանջել վերադարձնել բանալին։ Ու սկեսուրս դրանից հետո սկսեց նստել մեր շենքի դիմացի նստարանին, սպասել ու մեզ հետ միասին բարձրանալ տուն։




Քոչարյանի զոհերը

Այդ ամենը տևեց 8 տարի, իսկ հետո սկեսուրս ամուսնացավ։ Նոր ընտրյալն ապրում էր ուրիշ քաղաքում, այնտեղ տուն ու բիզնես ուներ։ Սկեսուրս նոր կյանք սկսեց, զանգում էր, ասում, որ իր մոտ ամեն ինչ լավ է։ Հետո նա վաճառեց իր այստեղի բնակարանը, ներդրեց ամուսնու բիզնեսի մեջ, անգամ երեխա ունեցավ։ Բայց 1 տարի անց բիզնեսը փակվեց։ Սկեսուրս ամուսնալուծվեց ու եկավ մեր տուն։









Երևի էլ չպատմեմ, թե ինչի միջով ենք անցել։ Նա անդադար, ավելի շատ, քան նախկինում, դժգոհում էր ինձանից․ հատակը կեղտոտ է, ուտելիքը համեղ չէ, երեխաներս անդաստիրակ են, խնամված չեն, իր որդին քաղցած է գնում գործի․․․ Նա ուղղակի ամեն վայրկյան ինձ նկատողություն էր անում, ու կյանքս վերածվել էր մղձավանջի։

ՈՒ այդ ժամանակ ամուսինս էլ չդիմացավ։ Զանգեց սկեսուրիս նախկին ամուսնու մայրիկին, պահանջեց, որ գան, իրենց հարսին ու թոռանը տանեն իրենց տուն։ Իսկ այդ կինն էլ ծեր տատիկ է, այնքան ուրախացավ։ Ասաց, որ միայնակ է ապրում, ու իրենք որդու հետ անպայման կգան։



1 շաբաթ անց սկեսուրս արդեն իր սկեսուրի տանն էր։ Ամուսնու հետ միացան ու սկեցին ապրել գյուղում։ Ու հիմա սկեսուրս երբեմն զանգում է ինձ ու գանգատվում իր սկեսուրից․ առավոտյան ժամը 6-ին արթնացնում է, ստիպում հավերին կերակրել, հաց թխել, ինքն է ամեն ինչ որոշում․․․ 

Կարծում եմ, հիմա այդ կինը կհասկանա, թե որքան անարդարացի է եղել իմ հանդեպ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->