>


Շատ կարևոր է ձգտել կատարյալին և ունենալ նպատակ, առանց դրա մարդու կյանքն իմաստ չի ունենա։ Այնքան կարևոր է պահել ներսում բաղձալի մի բան, որին ուզում ես հասնել, ու որքան հաճելի է գիտակցել, որ արդեն հասել են։ Եվ սրա վառ օրինակն է Լորան, ԱՄՆ-ից այս 27 տարեկան աղջիկը։

2 տարի առաջ նա կշռում էր 160 կիլոգրամ։ Պատկերացնու՞մ եք, թե ինչ մեծ ցուցանիշ է։










Լորան միշտ սիրել է համեղ սնվել ու պառկել, ֆիլմ դիտել։ Իսկ քաշի մասին նա առանձնապես չէր անհանգստանում։ Երևի նրա համար կարևոր չէր, թե ինչ տեսք ունի։ Ի դեպ, Լորան չուներ իսկական ընկերներ։ Իսկ նրա ծանոթներն արդեն վաղուց ամուսնացել ու երեխաներ էին ունեցել, ու բնականաբար Լորայի համար ժամանակ չունեին։




Մի օր էլ լիցքաթափվելու համար Լորան եղբոր հետ գնաց այգի, հետո որոշեց կառուսել նստել։ Որքան մեծ էր նրա հիասթափությունը, երբ ուղղակի չկարողացավ տեղավորվել նստարանի մեջ։ Այդ օրը Լորան քիչ էր մնում արտասվեր․․․



Ու նրա եղբայրը, որը ակտիվ ապրելակերպ է վարում, առաջարկեց Լորային հաճախել մարզասրահ։ Աղջիկը համաձայնվեց։ Սկզբում շատ դժվար էր, շատ էին կոմպլեքսները, ամոթը։ Հետո Լորան բացառեց իր առօրյա սննդակարգից բոլոր սովորական ուտեստները․ ֆրի, կոլա, տորթ, տապակած միս։ Նա սնվում էր բացառապես պիտակ մսով ու աղցաններով։

Լորայի ջանքերը փայլուն արդյունք տվեցին․ նա երկու տարում կարողացավ նիհարել 100 կիլոգրամ։ Անհավանական թիվ է։ Այժմ գեղեցկուհին կշռում է 60 կիլոգրամ, գեղեցիկ է ու նիհար, ու կարողանում է կրել ցանկացած հագուստ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->