>

Հրանտ Մելիք-Շահնազարյանի հրապարակումը.

«Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան – հեղափոխական այլ պարոնայք




Քոչարյանի զոհերը

Նկարում պատկերվածը ձեր քարոզած սիրո և հանդուրժողականության հետևանքն է։ Կա’մ ձեզ լավ չեն հասկացել, կա՛մ դուք եք ինչ-որ բան սխալ արել։




Արման Սաղաթելյանին ես 90-ականների սկզբից եմ ճանաչում։ Փոքր երեխա էի, մեր դպրոցի շենքի մի հատվածում մենք դաս էինք անում, մյուս հատվածում՝ զինվորներ էին ապրում։

Ամեն անգամ, երբ Ստեփանակերտը ռմբակոծվում էր, այդ զինվորները վազում էին մեզ մոտ ու արագ-արագ անվտանգ տեղ տանում, նկուղում տեղավորում։ Ահա այդ զինվորներից մեկը Արման Սաղաթելյանն էր։


Իհարկե այն ժամանակ անձնապես ծանոթ չէինք, բայց հետո երբ իմացա, որ Սգոն նրանցից մեկն էր, ինքն ինձ համար դարձավ էտ ժամանակվա իմ ու զինվորների ընկերության խորհրդանիշ։


Մենք իրար էն ժամանակ ենք հարգել սովորել ու այդ հարգանքն այնքան շատ է, որ ոչ մի բանով չափելի չէ։ Դա 80%-ոց ռեյտինգ չի, դա հարյուրհազարավոր հրապարակ չի, դա միլիոններ ու միլիարդներ չի… Վստահ եմ՝ հասկանում եք ինչի մասին եմ խոսում։

Խնդրանքս է (դեռ խնդրանք)՝ հավաքեք ձեր թափթփուկներին։ Գծեր կան, որ չարժե անցնել։ Ամեն դեպքում չարժե»։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->