>

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ միջնորդությունների ենթաբաժնի համար նախատեսված դատարանների դատավորների թեկնածուների ցուցակի համալրման գրավոր քննություններն անցկացվեցին օգոստոսի 7-ին։ Այսօր՝ օգոստոսի 9-ին, հրապարակվել են դրանց արդյունքները։




Քոչարյանի զոհերը

Հարկ է նշել, որ 17 թափուր հաստիքի համար ստացվել է 54 հայտ, որից 4-ը մերժվել է, երկուսը բողոքարկվել է, ինչի արդյունքում գրավոր քննությանը մասնակցել է 50 հավակնորդ։





Գրավոր քննությունը հաղթահարելու համար «Քրեական իրավունք» առարկայից անցողիկ էր համարվում առնվազն 14, իսկ «Քրեական դատավարություն» առարկայից՝ առնվազն 40 միավորը։ Ստացվում է, որ հավակնորդը պետք է հավաքեր 54 և ավելի միավոր՝ այս փուլը հաղթահարած համարվելու համար։


Քննությունը կազմակերպված է եղել շտրիխ կոդերի միջոցով՝ որպեսզի ստուգողներին հայտնի չլինի քննություն հանձնողի ինքնությունը։

Հնարավոր 80 միավորից ամենաբարձր արդյունքներ են գրանցել՝



Առնոլդ Վարդանյան – 74 միավոր,
Արմեն Վարոսյան – 68 միավոր,
Գայանե Վարոսյան – 66 միավոր,
Արշակ Մաթևոսյան – 64 միավոր,
Վարսենիկ Մելքոնյան – 64 միավոր։
50 հավակնորդներից հարցազրույցի փուլ են անցել թվով 21-ը։

Сообщение Ովքեր են գրավոր քննությունից ամենաբարձր միավոր ստացած դատավորների թեկնածուները появились сначала на MediaNews.


от admin

-->