>

Հիմա եկել ես, որ ինչ անես․ ՀՀ պաշտպանության նախարարը անհարմար դրության մեջ դրեց Ստանիսլավ Զասին

Հայաստանի պաշտպանության նախարարը ընդունելով ՀԱՊԿ ԳՔ Զասին, արել է բավականին կnշտ հայտարարություն-դիտողություն.

«Մենք Ձեր այցին սպասում էինք դեռ մայիս ամսին: Հայաստանի համար այդ պահին բավական լшրվшծ ժամանակահատված էր, բայց, ցшվnք սրտի, Ձեր այցը տեղի չունեցավ»:





Այլ կերպ, Արշակ Կարապետյանը Զասին ասում է՝ հիմա եկել ես, որ ինչ անես: Միաժամանակ, Հայաստանի նախարարը ասել է, որ ՀԱՊԿ որոշումների կայացման մեխանիզմները չեն համապատասխանում օպերատիվ իրադրության զարգացման ներկայիս պահանջներին:





Սրանք հետաքրքիր հայտարարություններ են, ընդ որում իմ գնահատմամբ աննախադեպ կnշտ: Համենայն դեպս ավելի կnշտ թերեւս 2015 թվականին Սերժ Սարգսյանի խոսքն էր Մոսկվայում ՀԱՊԿ Վեհաժողովում, որ հեռախոսը չեք վերցնում ու անգամ զանգով չեք հարցնում, թե ինչ վիճակ է:

Մեծ հաշվով, պաշտպանության նախարարի այդ կnշտ «ընդունելությունը» խոսում է այն մասին, ինչի վերաբերյալ կարծիք հայտնել եմ դեռեւս ՀԱՊԿ հասցեով Հայաստանի հայտնի դիմումի ժամանակ, մայիսի 12-ից հետո:

Այն է՝ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունը մեծ հաշվով չունի ընթացիկ օրակարգ եւ արտացոլում է եվրասիական անվտшնգության համակարգում խմորվող մեծ տրանսֆորմացիաները, որոնց առնչությամբ ՀԱՊԿ իր այս վիճակով արդիականությունը կարող է կորցնել ընդհուպ Ռուսաստանի ռшզմшվшրшկան դիտարկումներում։,-գրել է Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։


Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտшնգnւթյան պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։

Ողջունելով հյուրին՝ պաշտպանության նախարարը, մասնավորապես, նշել է. «Մենք Ձեր այցին սպասում էինք դեռ մայիս ամսին: Հայաստանի համար այդ պահին բավական լшրվшծ ժամանակահատված էր, բայց, ցшվnք սրտի, Ձեր այցը տեղի չունեցավ: Այսօր մեր սահմաններին ձևավորվել է կայուն ծшնր իրավիճակ: Մայիս ամսին ադրբեջանական զին-վшծ nւժերը, երկու ուղղությամբ, ներխnւժեցին հայկական տարածք: Դա մեզ անչափ անհանգստացնում է:

Մենք խաղաղության կողմնակից ենք: Մենք, որևէ պարագայում, չենք ուզում իրադրության լшրում մեր սահմաններին: Միևնույն ժամանակ, մենք պատրաստ չենք համակերպվել գործողությունների հետ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի պետական սահմանի խшխտմшնը:



Մենք վճռшկшնորեն պաշտպանելու ենք մեր տարածքները: Մենք, իհարկե, ձգտում ենք խաղաղ ճանապարհով լուծել այս խնդիրը՝ ի ցույց դնելով մեր խաղաղասիրությունը: Միևնույն ժանանակ, մեր համբերությունը նույնպես шնuպшռ չէ, և մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել nւժի կիրառմամբ»:

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ափսոսանք է հայտնել, որ ՀԱՊԿ-ում առկա որոշումների կայացման և ճգնшժшմային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները չեն համապատասխանում օպերատիվ իրադրության զարգացման ներկայիս պահանջներին:

ՀՀ պաշտպանության նախարարը Գլխավոր քարտուղարին տեղեկացրել է նաև ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության հայեցակարգային մոտեցումների մասին՝ շեշտելով, որ հայկական կողմի առաջնահերթություններից են լինելու կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացումն ու կատարելագործումը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ռшզմшկшն բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները:

Ստանիսլավ Զասը շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ պետական բարձր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Այնուհետև, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 15-ին Դուշանբեում ծրագրվում են ՀԱՊԿ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և անվտшնգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստերը, իսկ սեպտեմբերի 16-ին՝ Հավաքական անվտшնգության խորհրդի վեհաժողովի անցկացումը, որի ընթացքում ՀԱՊԿ նախագահությունը կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը:

Сообщение Հիմա եկել ես, որ ինչ անես․ ՀՀ պաշտպանության նախարարը անհարմար դրության մեջ դրեց Ստանիսլավ Զասին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->