>

Քասախ համայնքի ավագանու անդամ Արթուր Մարդանյանը պատրաստ է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հետ հրապարակային հանդիպման դեպքում շատ հետաքրքիր բացահայտումներ անել։ Այդ մասին Մարդանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։





Վերջինս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ շատ ասելիք ու ապացույցներ ունի Աննա Մկրտչյանի, նրա հոր՝ Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի անօրինական գործունեության, չարաշահումների հետ կապված։ Այդ ֆոնին Մարդանյանը զարմացած է Ազգային ժողովում Աննա Մկրտչյանի պահվածքից, ելույթներից։





Մարդանյանը պատմեց, որ երկու տարի առաջ Արա Մկրտչյանը բացարձակ անօրինական հիմքով ավագանին լուծարել է։ Արդեն երկու տարի է համայնքը ավագանի չունի։ Եվ դա միայն այն պատճառով, որ համայնքի ավագանու մեծամասնությունը դեմ է եղել, չի հաստատել Մկրտչյանի բերած որոշումները.«Մենք դեմ էինք իր իրականացրած թալանին, ավագանու մեծամասնությունը չէր ստորագրում իր բերած փաստաթղթերը ու ինքը ստիպված գնաց այդ քայլին, որի համար հիմա դատական գործընթաց կա։ Բայց ինքը մենակ է գործում։ Ինքը կապեր ունի և տարածքային կառավարման նախարարությունում, և դատախազությունում։ Դրա համար էլ անարգել գործում է»,-ասաց Մարդանյանը։

Ինչ վերաբերում է Աննա Մկրտչյանին, ապա Մարդանյանը զարմացած է, որ նա լինելով ընդամենը 27 տարեկան Քասախում այդքան գույքի ու հողատարածքների է տիրապետում։ «Ինքը Քասախում լիքը հողեր ունի, լիքը փող ունի։ Էս տարիքում միլիոնատեր է ու այդպես էլ չի բացահայտում իր տնօրինածի աղբյուրը։ Որտեղի՞ց իրենց այդքան բան։ Բայց պարզ է, թե դա ինչպես է ստացվել։ Իր հայրը հայտնի է իր թալաններով, նրա վրա շատ քրեական գործեր կան։ Իրենք աճուրդներով քմ-ն ընդամենը 7-21 դրամով հող են սեփականացրել ու 1-2 տարի հետո 20-30 հազար դոլարով վաճառել են։


Իրենք իրենց ողջ ազգով մեծ աղետ են էս համայնքի համար։ Աննա Մկրտչյանի հետ հնարավոր հանդիպման ժամանակ ես փաստաթղթերը կներկայացնեմ։ Իր եղբայրն էլ է մեր համայնքում աշխատում նույն ոճով։ Հիմա ես ուզում եմ մի հատ Աննա Մկրտչյանի հետ նստեմ ու հասկանամ, թե այս ամենից հետո իր ուզածը ինչ է։ Եթե այս իշխանությունը չլիներ, ապա Աննա Մկրտչյանը ոչ թե պատգամավոր կլիներ, այլ իր պապային «պերեդաչի» կտաներ բանտում։ Հիմա այդ աղջիկը այս իշխանություններին պաչելու ու գլխին դնելու փոխարեն՝ սկսել է այս իշխանությանը փնովել։ Բայց այս իշխանությունն իր պապայի համար ամենաիդեալական տարբերակն է։ Կրկնում եմ՝ նրա հայրը այնքան աբսուրդ բաներ է արել, բայց հիմա վաղուց արդեն բանտում պետք է լիներ։ Եթե խոսենք Արա Մկրտչյանի թույլ տված խայտառակ չարաշահումներից, օրերը չեն հերիքի»,-ասաց Մարդանյանը։



Մեր զրուցակիցը Աննա Մկրտչյանի հետ հնարավոր հանդիպմանը պատրաստվում է վերջինիս հորդորել, որ այլևս չխոսի Արցախից, Արցախի հարցից, քանի որ նախ նրա եղբայրը, հորեղբոր որդին, առհասարակ ազգի արական սեռը բանակի հետ ոչ մի կապ չի ունեցել։ Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմին էլ վերջիններս որևէ մասնակցություն չեն ունեցել։ Համայնքապետը՝ Աննա Մկրտչյանի հայրը անգամ չի արձագանքել վարչապետի հորդորին և որևէ ջոկատ չի կազմել ռազմաճակատ մեկնելու համար։ «Հիմա էսքանից հետո էդ աղջիկը խոսում է Ղարաբաղից, կռվից , հողերը հանձնելուց, վարչապետին ասում է կապիտուլյանտ։ Ես ուզում եմ էդ աղջկան հարցնեմ՝ դու բարոյական իրավունք ունե՞ս խոսելու Ղարաբաղից»,-ասաց Մարդանյանը։

Նկատենք, որ Արա Մկրտչյանը հայտնի քրեական գործից հետո էլ՝ ներկայումս իրականացնում է համայնքի ղեկավարի պարտականությունները, սակայն սեպտեմբերին լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը և աշնանը նոր ընտրություններ են սպասվում այս համայնքում։

Աղբյուրը՝  Առաջին լրատվական

Сообщение «Եթե չլիներ այս իշխանությունը, Աննա Մկրտչյանն իր պապային «պերեդաչի» կտաներ բանտում» появились сначала на MediaNews.


от admin

-->