>

Այսօր՝ օգոստոսի 10-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:




Քոչարյանի զոհերը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Անդրանիկ Քոչարյանը:
Ինչպես նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, իրենց ընդդիմադիր գործընկերները իրականում չգիտեն, թե նախորդ ժամանակաշրջանում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը ինչ գործունեություն է ծավալել. «Մեր հարգելի գործընկերները հիմնականում ԱԺ գործունեության մասին տեղյակ են այնքանով, որքանով մամուլում տեղի են գտել տարատեսակ հրապարակումներ՝ համեմված անձնական դիրքորոշումներով»:





Անդրադառնալով Սեյրան Օհանյանի այն գնահատականին, թե պատերազմի ընթացքում քաոս ու խառնաշփոթ էր ստեղծված, Արփի Դավոյանը նշեց. «Այդ քաոսն ու խառնաշփոթը ստեղծվել էին որոշ մարդկանց կողմից ուղղորդված հրապարակումների շնորհիվ»:


Իսկ ինչ վերաբերում է կատարած աշխատանքին լավ, վատ կամ բավարար գնահատական տալու Սեյրան Օհանյանի դիտարկումներին, պատգամավորն ընդգծեց. «Կուզեի՝ այդ ձեր սանդղակով գնահատական տայիք նաև պատերազմի առաջնագծում ծառայած և մարտական գործողություններին մասնակցած ձեր որդուն»:

Արփի Դավոյանը նշեց, որ իրենք շարունակելու են խոսել բոլոր ցավոտ հարցերի մասին. «Հոկտեմբերի 27-ի մասին էլ պիտի խոսենք, Մարտի 1-ի մասին էլ պիտի խոսենք, 44-օրյա պատերազմի մասին էլ պիտի խոսենք այնքան, որ ամեն ինչ պարզ դառնա. կկազմվի քննիչ հանձնաժողով, և դուք կծանոթանաք փաստերին, և այդտեղ միասին կգանք այդ ճշմարտությանը»:



 

Сообщение «44-օրյա պատերազմի մասին պիտի խոսենք այնքան, որ ամեն ինչ պարզ դառնա. կկազմվի քննիչ հանձնաժողով…». Արփի Դավոյան появились сначала на MediaNews.


от admin

-->