>


Այսօր՝ օգոստոսի 10-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:








Քոչարյանի զոհերը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Անդրանիկ Քոչարյանը:


Ինչպես նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, իրենք շատ դեպքերում չեն արձագանքում իրենց ընդդիմադիր գործընկերների ելույթներին ոչ թե այն պատճառով, որ արձագանքելու տեղ չկա. «Պարզապես չենք ուզում սպասարկել այն կեղծ օրակարգերը, ուր փորձում են մեզ ներքաշել մեր գործընկերները: Ձեր վտանգավոր ձևակերպումներում զգույշ եղեք, հարգելի գործընկերներ, խորհրդակցեք ձեր ֆրակցիայի իրավաբանների հետ, որովհետև քաղաքական դիվիդենդ շահելու մրցապայքարում դուք վնասում եք մեր պետության շահերը»:
Նա ընդգծեց, որ Արցախը կորցրել են 1992 թվականի ապրիլի 14-ին Արթուր Մկրտչյանի սպանությամբ. «Իսկ ո՞ւմ անվան հետ էր կապվում այդ սպանությունը: Կարծում եմ՝ արժի գլխիկոր լինել, ճիշտ եք: Չնայած ձեր կուսակից ընկերների սպանությունը դուք շատ հեշտ եք մոռանում»:

Պատգամավորը, հակադարձելով, թե իշխանությունները չեն մեկնում Արցախ, նկատեց. «Ես, լինելով Գյումրիից, այս ամբողջ ժամանակաընթացքում ավելի քիչ եմ եղել Գյումրիում, քան Արցախում: Ուղղակի մենք դա անում ենք լուռ, առանց ցուցադրությունների: Իսկ դուք, այո, պետք է գնաք և Տավուշ, և Սյունիք. բա մեր քաղաքացիները մեզ վճարում են աշխատանքի համար»:



Сообщение «Արցախը կորցրիք 92-ին Արթուր Մկրտչյանի սպանությամբ․ գիտե՞ք՝ ո՞ւմ հետ են կապում սպանությունը…».Նազելի Բաղդասարյան появились сначала на MediaNews.


от admin

-->