>

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնում է․




Քոչարյանի զոհերը

«Այս սեպտեմբերից այն դպրոցները, որտեղ առարկայական ուսուցչի պակաս կար, այդ առարկաները կկարողանան դասավանդել էլեկտրոնային եղանակով՝ մենթոր դպրոցների միջոցով։





Հիշեցնեմ, որ նախորդ տարի ուսուցչի պակաս ունեցող 101 դպրոցներում էլեկտրոնային ուսուցման համար անհրաժեշտ սարքավորումներով հագեցված դասասենյակներ ստեղծվեցին։

Այս տարի ընտրվեցին 18 մենթոր դպրոցներ, որոնց ուսուցիչները պետք է դասավանդեն ուսուցչի պակաս ունեցող դպրոցներում՝ էլեկտրոնային եղանակով։


Այժմ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն իրականացնում է 18 դպրոցների վերապատրաստումներ։



Սեպտեմբերից մենթոր դպրոցները կիրականացնեն անհրաժեշտ առարկաների էլեկտրոնային դասավանդումը այն երեխաների համար, որ հակառակ պարագայում զրկված կլինեին տվյալ առարկան սովորելու հնարավորությունից։

Սա ևս մեկ միջոց է՝ կրթության հասանելիությունը ապահովելու։

Հիշեցնեմ նաև, որ գործում է սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներ ուսուցիչների գործուղման էլեկտրոնային շտեմարանը՝ kadrer.emis.am հասցեով, 196 թափուր հաստիք է ներկայացված այս պահին։ Սիրելի մանկավարժներ, դիմեք, համալրեք թափուր հաստիքները նոր ուսումնական տարվանից առաջ»։

Сообщение «Այս սեպտեմբերից այն դպրոցները, որտեղ առարկայական ուսուցչի պակաս կար, կկարողանան դասավանդել էլեկտրոնային եղանակով՝ մենթոր դպրոցների միջոցով…»․Ժաննա Անդրեասյան появились сначала на MediaNews.


от admin

-->