>

Ո՞ր ջոկատի կազմում է Ռոբերտ Քոչարյանը մասնակցել Շուշիի ազատագրմանը

Ազգային ժողովի այսօրվա նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին։





«Ձեզանից շատերը Շուշիում պարում էին, քեֆ էին անում։ Էդ Շուշին ազատագրելու պատմությունը շատ լավ վերընթերցեք, թե ովքեր են ազատագրել Շուշին։





Շուշիի ազատագրման կոնկրետ մարտական գործողությունն էլ ուսումնասիրեք, թե ովքեր են մասնակցել։ Ուսումնասիրեք դրանում թե Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը, թե Սեյրան Օհանյանի։

Անդրանիկ Քոչարյանը երևի քաղաքական հայացքներով կաշկանդվածությամբ պայմանավորված՝ ամբողջ ճշմարտությունը չի ասում։


Օրինակ՝ չի ասում, որ առաջին պատերազմի ժամանակ Արցախում ձևավորվել էր Պետական պաշտպանության կոմիտե։ Չի ուզում Անդրանիկ Քոչարյանն այս ամբիոնից ասել, որ կոմիտեի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, որը փաստացի լինելով Արցախի ղեկավար՝ մասնակցում էր Շուշիի ազատագրման օպերացիային։

Ինքը անձամբ երկրի ղեկավար լինելով՝ մասնակցում էր օպերացիային», ասաց նա։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց․



«Արամ Վարդևանյանն Ազգային ժողովում հանդես եկավ որպես Ռոբերտ Քոչարյանի փաստաբան։ Բայց նաև սկսեց այն դրվագներից՝ կերտելով Ռոբերտ Քոչարյանի կենսագրության համար նոր դրվագներ՝ Շուշիի գրավմանը մասնակից լինելու դրվագներ։

Եթե այդպես է, գուցե պարոն Վարդևանյանը հիշեցներ, թե որ ջոկատի կամ որ ստորաբաժանման շրջանակներում է մասնակցել, որովհետև այդ ժամանակ Պետական պաշտպանության կոմիտեն դեռ ձևավորված չէր։

Եթե խնդիր է դրված Ռոբերտ Քոչարյանի կերպարին անդրադառնալ, գուցե սկսենք շատ ավելի վաղ շրջանից, երբ ինքը Հայոց համազգային շարժման անդամ էր և պատգամավոր էր ընտրվում ՀՀՇ կողմից»։

Сообщение Ո՞ր ջոկատի կազմում է Ռոբերտ Քոչարյանը մասնակցել Շուշիի ազատագրմանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->