>


Այսօր՝ օգոստոսի 10-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:








Քոչարյանի զոհերը

«Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Վահե Հակոբյանը:


ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հարցին Վահե Հակոբյանը պատասխանել էր, որ ինքը ՀՀԿ-ն լքել է 2018-ին, որովհետև այլևս չէր ուզում զբաղվել քաղաքականությամբ: «Դուք ստիպեցիք, որ ես վերադառնամ քաղաքականություն»,- հավելեց Վահե Հակոբյանը:

Ռուբեն Ռուբինյանն էլ խնդրեց պարզաբանել. «Այդ դեպքում ինչո՞ւ չվերադարձաք ձեր հարազատ կուսակցություն և ձեր կուսակցությունը հիմնեցիք: Կարո՞ղ է մի օր էլ, երբ «Հայաստան» դաշինքը դժվարություններ ունենա, դուք նորից այլևս չեք ուզենա զբաղվել քաղաքականությամբ, ու սենց թափուր կմնա, ասենք, հանձնաժողովի նախագահի պաշտոնը»:



Сообщение «Կարո՞ղ է թափուր մնա հանձնաժողովի նախագահի պաշտոնը, երբ մի օր էլ «Հայաստան»-ը դժվարություն ունենա…». Ռուբեն Ռուբինյանը՝ Վահե Հակոբյանին появились сначала на MediaNews.


от admin

-->