>





Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՌԴ այցելելու հրավերը ստացել է հուլիսի 26-ին՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:





«ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը  ժամանել է Մոսկվա։ ՌԴ այցելելու հրավերը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության  նախարարից ստացվել էր հուլիսի 26-ին, Արշակ Կարապետյանի և Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցի ընթացքում։




Հայկական պատվիրակության կազմում են ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան զինվորականներ, ՊՆ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ։ Այցի ծրագիրը բավական հագեցած է, նախատեսվում են տարբեր ձևաչափերով մի շարք հանդիպումներ»,- հայտնում են ՊՆ-ից։

Сообщение Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Մոսկվա появились сначала на MediaNews.


от admin

-->