>

Վերջին մի քանի տասնամյակում թռչող սարքերի (ԹՍ) կիրառության մեջ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դերն անընդհատ մեծանում է: Ժամանակակից ԱԹՍ-ներն ունեն տարատեսակ կառուցվածք, դրանցից ամենահզորներն ընդունակ են օդում` մոտ 20 կմ բարձրության վրա, մնալ ավելի քան 40 ժամ [1, с. 30–33]: ԱԹՍ-ները հեռակառավարմամբ և ծրագրով ինքնուրույն կատարում են բազմազան մարտական խնդիրներ [2, с. 6-8, 10-13]: Համաշխարհային շուկայում նման սարքերի պահանջարկը 2004թ. կազմել է $6,87 մլրդ, այն դեպքում, երբ վեց տարի առաջ այն հազիվ էր անցնում $2 մլրդ-ն: Միայն ՆԱՏՕ երկրներում կիրառվում է մոտ 60 հազար ԱԹՍ, որը կազմում է վերջին 15 տարում աշխարհում արտադրված նման սարքերի մոտ 80%-ը [3, с. 9]:




Քոչարյանի զոհերը

Ներկայումս զարգացած պետությունների ԶՈւ կազմում Ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) ավելի զգայուն են արդի գիտատեխնիկական զարգացումների նկատմամբ: ՌՕՈւ զարգացման համար նման պետություններում հատկացված միջոցները զգալիորեն գերազանցում են այլ զորատեսակների զարգացմանը հատկացված միջոցներին:





Առաջին համաշխարհային պատերազմից (1914-1918թթ.) սկսած՝ զինված հակամարտությունների ժամանակ ավիացիայի դերն ավելի է կարևորվում: Այսօր այդ դերն ստանձնել են ընդհանուր ԹՍ-ները կամ օդային հարձակման միջոցները (ՕՀՄ), որոնց մի մասն էլ կազմում է ավիացիան: Մենք ԹՍ-ներն ընդհանրացնում ենք ՕՀՄ-ների հետ այն պատճառով, որ դրանց կիրառության պատմությունն ապացուցեց, որ գրեթե չկա ԹՍ, որը հնարավոր չլինի կիրառել որպես կրակային կամ այլ հարված հասցնող ՕՀՄ1:

Հարկավոր է ճիշտ գնահատել ԹՍ-ների և ՕՀՄ-ների աճող դերն ու նշանակությունն ապագայի պատերազմներում, որոնք մարտավարական և ռազմատեխնիկական կատարելագործումների հետևանքով կվերածվեն գերճշգրիտ խոցման միջոցների պատերազմների: 20-րդ դարում ստեղծվեցին աննախադեպ տեսակների զենքեր, սակայն վերջին տասնամյակին ոչ մի զինատեսակ այդքան արագ չի զարգանում, որքան գերճշգրիտ զենքերը: Դրանց զարգացմանը հատկապես նպաստում են տեղեկատվական և համակարգչային տեխնոլոգիաների զարգացումն ու ներդրումը ռազմական ոլորտում [4, с. 11-12]: Միաժամանակ, գերճշգրիտ զենքերը, կրճատելով խոցման ժամանակը և ծախսերը, բարձրացնում են արդյունավետությունը2:


Երկու-երեք տասնամյակի զինված ընդհարումների ընթացքում ՕՀՄ-ներով կրակային խոցման գործում դրանց կիրառության տեսակարար կշիռը 2-4%-ից աճեց մինչև 70%-ի [5, с. 68]: Մասնավորապես, 2003թ. Իրաքյան պատերազմում կիրառել են ավելի քան 12.000 գերճշգրիտ ավիացիոն սպառազինություն, և այն կազմել է ընդհանուր օգտագործվածների 70%-ը [6, с. 58-61]: Երկու Իրաքյան պատերազմների (1991 և 2003թթ.) փորձը ցույց է տվել, որ ավիացիան, կատարելով մոտավորապես նույն քանակության մարտական թռիչքներ (մոտավորապես 42.000), երկրորդ անգամ գերճշգրիտ սպառազինության շնորհիվ 4-5 անգամ ավելի շատ նշանակետեր է խոցել, համապատասխանաբար` 4500 և 20.000 [7, с. 50]: Նշենք, որ երկրորդ պատերազմն ավելի կարճ է տևել, ինչը նշանակում է, որ աճել են ոչ միայն գերճշգրիտ սպառազինության կիրառման դեպքերը, այլ նաև ՕՀՄ-ների կիրառման խտությունը: Ժամանակակից գերճշգրիտ ռումբերի և հրթիռների արդյունավետությունը շատ բարձր է [8, с. 106-108]: Գերճշգրիտ զինատեսակներն իրենք հիմնականում հանդիսանում են ԹՍ-ներ կամ կազմում են տարատեսակ ԹՍ-ների ու ՕՀՄ-ների բաղկացուցիչ մասնիկը: ԹՍ-ների դերի մեծացման ֆոնին հետաքրքրական է ներկայացնել զարգացած երկրների ԶՈւ-ում ՌՕՈւ տեսակարար կշիռը: Ըստ 2008թ. տվյալների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսրայելի և Ֆրանսիայի ԶՈւ-ում այն անցնում է 20%-ից, Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի ԶՈւ-ում 20% չի կազմում: Միայն ԱՄՆ ՌՕՈւ-ն է կազմում ԶՈւ 32%-ը3:

Ներկայումս ՌՕՈւ սպառազինությունը բազմատեսակ սարքերն ու միջոցներն են, որոնք կլիմայական ցանկացած պայմաններում և օրվա բոլոր ժամերին, առանձին կամ այլ զորատեսակների հետ սերտ համագործակցությամբ, բարձր հուսալիությամբ կարող են վարել մարտական գործողություններ: Ժամանակակից ՌՕՈւ ունենալու համար հարկավոր է, որ տվյալ պետության զինված ուժերը զինված լինեն արդիական ԹՍ-ներով, զենքերով և համալիրներով: Չմոռանանք, որ բարձրակարգ տեխնիկան պետք է շահագործեն և սպասարկեն բարձրակարգ մասնագետներ:

Տեղային պատերազմների վերջին օրինակները ցույց են տվել, որ ցամաքային զորքերի (ՑԶ) համար ռազմական ավիացիայի կողմից կատարվող խնդիրների զգալի մասը լուծում է բանակային ավիացիան՝ գրոհիչները և ուղղաթիռները: Այսինքն՝ երևում է ավիացիայի զարգացման դինամիկան միջոցների փոքրացման և հարվածների ճշտության ուղղությամբ:



Մարտական ԱԹՍ-ներն իրենց գերճշգրիտ հարվածային հնարավորություններով կարող են ապագայում մասնակիորեն փոխարինել գրոհիչներին և ուղղաթիռներին:

ԹՍ-ների բնագավառում, գերճշգրիտ խոցող և այլ միջոցներից զատ, վերջին նվաճումներից են ԱԹՍ-ները, որոնք անվանում են նաև անօդաչու թռչող ապարատներ, անօդաչու ավիացիոն համակարգեր և այլն: ԹՍ-ների այս տեսակին վերջերս ամբողջ աշխարհում մեծ նշանակություն է տրվում: Հատկապես հետաքրքրական է նման սարքերի կիրառությունը մեր տարածաշրջանում:

Сообщение Սեպտեմբերյան պատերազմ։ ՄԱՍ 2․ Արծրուն Հովհաննիսյանը շարունակում է բացահայտել պատերազմի փակ էջերը появились сначала на MediaNews.


от admin

-->