>


«Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանը խոստովանել է, որ 5 տարի գրանցված լինելով նախագահի աշխատակազմի ՊՈԱԿ-ում՝ աշխատանքի է հաճախել ընդամենը 3 ամիս։








Քոչարյանի զոհերը

Այս մասին Վահե Հակոբյանը հայտարարել է ԱԺ-ում ունեցած իր ելույթի ընթացքում՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի դիտարկմանը, որ Հակոբյանը ՊՈԱԿ-ում աշխատած տարիներին զբաղվել է բիզնեսով և ղեկավարել է մի քանի առևտրային կազմակերպություն, այդ թվում՝ զբաղեցրել է ԶՊՄԿ ադմինիստրատիվ տնօրենի պաշտոնը։

«ՊՈԱԿ-ում ես եղել եմ շատ կարճ՝ մոտ 3 ամիս։ Անհրաժեշտություն կար իմ ընկերներին այնտեղ օգնելու»,- հայտարարել է Վահե Հակոբյանը։


Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է, որ Հակոբյանը «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում որպես աշխատող գրանցված է եղել 2011-2016 թթ., մինչդեռ այժմ խոստովանում է, որ աշխատանքի հաճախել է ընդամենը 3 ամիս։ Որպես արդարացում՝ Վահե Հակոբյանը նշել է, որ գուցե որևէ շփոթմունք է եղել, և ինքը 5 տարի շարունակ գրանցված է մնացել նախագահականի ՊՈԱԿ-ում։



Նշենք, որ Վահե Հակոբյանը Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում ևս տևական ժամանակ չի հաճախել աշխատանքի, սակայն շարունակել է աշխատավարձ ստանալ։ Այս չարաշահումը բացահայտել է ՀՀ հաշվեքննիչ պալատը Սյունիքի մարզպետարանում կատարած ուսումնասիրության արդյունքում, ինչի կապակցությամբ 2021 թ. սկզբին Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել։

Աշխատանքի չհաճախելով աշխատավարձ ստանալու հանգամանքը հաստատել էր նաև Վահե Հակոբյանի փաստաբանը։

Сообщение Վահե Հակոբյանը խոստովանել է՝ 5 տարի գրանցված լինելով նախագահի աշխատակազմի ՊՈԱԿ-ում՝ աշխատանքի է հաճախել ընդամենը 3 ամիս появились сначала на MediaNews.


от admin

-->