>

Նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ, նաև հարցաքննվել են դեպքին ականատես վարորդները:





Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել են երիտասարդ ամուսիններն ու նրանց 4-ամյա որդին։ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը երեկվա վթարի մասին մանրամասներ է հայտնել և լուսանկարներ հրապարակել։





Ըստ հաղորդագրության` 35-ամյա տղամարդն «Օպել Կոմբո» մակնիշի ավտոմեքենայով ավտոճանապարհի 16 կմ հատվածում, Աբովյան քաղաք տանող կամրջի տակ կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և հարվածել կամրջի հենասյանը։ Վթարի հետևանքով ինչպես ինքը, այնպես էիր 31-ամյա կինը և 4-ամյա որդին տեղում ստացած մարմնական վնասվածքներից մահացել են:

«Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով»,- նշված է հաղորդագրության մեջ։


Վթարի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով կատարվել է դեպքի վայրի զննություն։ Նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ: Հարցաքննվել են դեպքին ականատես վարորդները:



Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել են 3 հոգի, 2-ը՝ տեղում, 1-ը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ։

Մահացածներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Сообщение Սևան-Երևան ճանապարհին վթարի հետևանքով մահացել են երիտասարդ ամուսիններն ու 4-ամյա որդին появились сначала на MediaNews.


от admin

-->