>


Բոլոր ծնողների մոտ էլ լինում են շրջաններ, երբ ցանկանում են մնալ երկուսով, առանց փոքրիկների գոռգոռոցների: Սակայն աղմկոտ երեխաները անգամ մի րոպե չեն կարողանում հանգիստ մնալ:

Իհարկե, բոլոր երեխաներն էլ տարբեր են, բայց միևնույնն է, ծնողները երբեմն շատ են հոգնում…




Քոչարյանի զոհերը

Ամերիկացի այս կինն էլ բացառություն չէ. հոգնելով շուրջը ստեղծված քաոսից՝ նա երեխաներին հանդարտեցնելու միջոց է գտել: Իսկապես արդյունավետ և հրաշալի մեթոդ է:








Հնարամիտ մայրիկը երեխաների համար մութ ժամանակ լուսավորվող գիշերազգեստ էր գնել: Սակայն հորինել և աղջիկներին պատմել էր զարմանալի պատմություն. որպեսզի գիշերազգեստը գիշերը լույս տա, այն պետք է ցերեկները վերալիցքավորել: Իսկ դրա համար պետք է պառկել լույսի տակ:




Աղջիկներին այնքան դուր եկավ այդ միտքը, նրանք իսկապես ցանկանում էին, որ գիշերազգեստը լույս արձակի: Ընդ որում մայրը բացատրում էր, որ գիշերվա ընթացքում վերալիցքավորումը վերջանում է, և հագուստն ամեն օր պետք է լիցքավորել:

Այժմ երիտասարդ մայրիկն ու ամուսինն օրական մի քանի ժամ կարող են հանգիստ նստել: Հարկ է նշել, որ սա կարևոր է նաև երեխաների համար, քանի որ ցերեկը չեն քնում, և թեկուզ 1-2 ժամ պառկելը նրանց համար օգտակար է:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->