>


Սկեսուրս շատ լավ մարդ է, ինձ առաջին օրվանից հրաշալի է վերաբերվել: Ու հենց դրա համար էլ ինձ մի հարց է տանջում:

Նա վաղուց է անհամբերությամբ սպասում, թե երբ է թոռնիկ ունենալու: Իսկ ես ու ամուսինս երեխա չենք ուզում: 










Երբ 7 տարի առաջ ծանոթացանք ես ու Սերգեյը, ես հայտնեցի, որ առհասարակ չեմ պլանավորում մայրանալ: Ու պարզվեց, որ երկուսս էլ չունենք երեխա ունենալու ու պահելու ցանկություն: Բազմաթիվ կանանց համար երեխաները մեծ նշանակություն ունեն, կարելի է ասել՝ նրանց կյանքի իմաստն են, իսկ ահա տղամարդիկ շատ ավելի հեշտ են ընդունում ժառանգների բացակայությունը: 




Մայրիկիս պատմեցի որոշմասն մասին, ու դա նրան առանձնապես չտխրեցրեց: Իսկ ահա սկեսուրս ոչինչ չգիտի: Ու նա անկեղծ զարմանում է, թե ինչու ենք երկու սենյականոց բնակարան գնել. ապագայում որտե՞ղ են քնելու երեխաները: 

Սկեսուրս ապրում է քաղաքի ծայրամասում, ու միշտ ասում է, որ կվաճառի տունն ու մեզ ավելի մոտ տեղում բնակություն կհաստատի, երբ երեխա ունենանք:



Միշտ կկարողանաք ինձ վրա հույս դնել: Երեխայի հարցում կօգնեմ, երբ ցանկանաք: Պաշտում եմ փոքր երեխաներին, — ասում է սկեսուրս:

Ամուսինս նրա միակ երեխան է, ու եթե այդպես էլ ժառանգներ չունենա, սկեսուրս երբեք տատիկ չի դառնա:

Սկեսուր խղճում է ինձ՝ կարծելով, թե առողջական խնդիրներ ունեմ ու դրա համար էլ չեմ կարողանում մայրանալ: Իսկ ես չգիտեմ՝ թե ինչպես պատմեմ մեր որոշման մասին, բայց անեմ դա այնպես, որ չնեղացնեմ նրան:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->