>

Արցախի գրավյալ Քարվաճառի շրջանում ադրբեջանցի զինծառայող է զոհվել։









Այս մասին տեղեկատվությունը տարածվում է սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում։


Զինծառայողի մահվան մասին հաղորդում է նաև ընդդիմադիր լրագրող Հաբիբ Մունթեզիրը սոցիալական ցանցի իր էջերում։ Նշվում է, որ Աղջաբեդիի շրջանից զինծառայող Գորհմազ Ջաֆարովը զոհվել է Քարվաճառում։



Նրան արդեն իսկ հուղարկավորել են հայրենի գյուղում։ Դեպքից այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զինծառայողի մահվան մասին դեռ պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդել։ Էմմա Չոբանյան

Сообщение Ադրբեջանը հայտնում է զոհի մասին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->