>

«Նախորդ տարի այնքան դժբախտություններ եղան, որոշեցինք այսուհետև ուրախության ոչ մի առիթ բաց չթողնել։ Որոշել էինք, եթե Աստծո կամոք հասնենք այս օրվան, անպայման նշենք։ Հայաստանից դուրս ապրող հարազատներին էլ խնդրում էինք հայրենիք գալն այնպես ծրագրել, որ օգոստոսին լինի։ Մեզ համար շատ ուրախալի փաստ էր, որ քույրերս՝ մեկը Լեհաստանից, մյուսն ԱՄՆ–ից եկան։ Մեր օրը տոն դարձավ նաև արտերկրից եկած հյուրերի շնորհիվ»,– ասաց նա։




Քոչարյանի զոհերը

Երգչուհին պատմեց, որ ամբողջ ամառ դուստրերի հետ պատրաստվել են այս օրվան, շեշտը դնելով ոչ թե ճոխությունների, այլ ռոմանտիկայի, իրենց զգացողությունները կրկնելու վրա։ Իր և աղջիկների հագուստի համար Նելլին ընտրել է կարմիրը, քանի որ համարում է՝ կարմիրը սիրո գույնն է։





«Բոլոր արարողակարգերը պահպանել ենք՝ առաջին տանգո, հարսի պար, որն այս անգամ աղջիկներիս հետ էի պարում, տորթի կտրման արարողությունը։ Շատ բաներ փորձել էինք նույնությամբ կրկնել։ Մեր հարսանիքի ժամանակ տորթը կտրել էինք Անուշիկ Ալավերդյանի «Սիրահարված» երգի ներքո, որը ես էլ, Րաֆֆին էլ շատ ենք սիրում։ Այս անգամ էլ տորթը կտրելիս Անուշիկը երգեց այդ երգը։ Մեր հարսանիքին երգել էր Արփին, այս անգամ էլ երգեց»,– ոգևորված պատմեց Նելլին, որն ամուսնու հետ նաև նոստալգիկ երեկո է ունեցել։

Երգչուհին երջանիկ է՝ 10 տարվա համատեղ կյանքի ընթացքում իրենց սերը չի մարել, վստահ կարող են ասել, որ ճիշտ ընտրություն էին արել, այսօր էլ նույն ընտրությունը կանեին, բացի այդ, 2 հրաշք դուստր ունեն, որոնց ավելի են լցնում իրենց կյանքը։


Նա կարևորեց, թե երեխաների համար ինչ մեծ երջանկություն էր ներկա լինել ծնողների «հարսանիքին»։ «Ես ու Րաֆֆին շատ ենք կարևորում, որ մեր երեխաները մեծանան սիրո մթնոլորտում։ Երջանկություն է, որ ամուսնությունից 10 տարի հետո կարող ենք իրար այնքան սիրել, որ նորից անենք այս ամենը»,– նկատեց Նելլին, ապա հավելեց, որ աղջիկների ներկայությունն ավելի հուզիչ էր դարձնում երեկոն։

9–ամյա Անահիտն ու 4-ամյա Սառան մեծ ոգևորությամբ էին սպասել ծնողների երկրորդ հարսանիքին։ «Տանն անընդհատ խոսում էինք մեր հարսանիքի մասին։ Իրենք միշտ սրտնեղում էին ու չէին հասկանում, թե ինչու իրենց չէինք տարել մեր հարսանիքին։ Ասում էին՝ հաստատ մանկապարտեզում, դպրոցում ենք եղել, ինչու ներկա չէինք։ Շատ ծիծաղելի էր, երբ ասում էին՝ մամ ձեր հարսանիքն է լինելու»,– ծիծաղելով պատմեց Նելլին։



Փոքրիկներն ամբողջ ամառ ոգևորված սպասել են այս օրվան։ «Հարսի պարը միասին պարեցինք, ինչը շատ հուզիչ պահ էր։ Մոտ մեկ ամիս միասին գնացել ենք պարի փորձերի։ Լուրջ պատրաստվել էինք։ Տարոսիկներ էլ ունեինք, որոնք նույնն էին, ինչ օգտագործել էինք 2011–ին։ Մեր հարսանիքին նվեր էինք ստացել մեզ համար պատրաստված բաժակներ, տորթի դանակ, վրան գրված՝ 2011։ Դրանք պահել էինք և օգտագործեցինք։ Փորձել էինք նույն ոճով անել ամեն բան։ Մենք մինիմալիզմի սիրահար ենք, դետալները նույն պարզությունն ունեին։ Տորթը ևս մինիմալիստական էր, բայց մեծ, որովհետև հարսանիքի համար ամենակարևոր բաներից մեկը տորթը և հրավառությունն են»,– ասաց երգչուհին։

Նելլին նշեց, որ 2011–ին ամուսնացել էին թե՛ եկեղեցով, թե՛ զագսով, այս անգամ եկեղեցի չեն գնացել, սակայն միմյանց մատանիներ են նվիրել․ «Րաֆֆին ինձ գեղեցիկ ոսկյա մատանի նվիրեց, որը սիրո նշան է, ես էլ իրեն նվիրեցի»։



Հեղինակ Ամալյա Հովհաննիսյան

Сообщение Նելլի Պողոսյանի ու Րաֆֆի Սաֆարյանի երկրորդ հարսանիքը, հարսի պարը դուստրերի հետ և հուզիչ պահերը появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->