>

Հարկատուների փողերը՝ սնանկացող ՓԲԸ-ին. քաղաքապետարանի տարօրինակ գնումը









Քոչարյանի զոհերը

Երեւանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում ընդունվեց որոշում ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։ Ըստ այդմ, Երեւանի 2021 թվականի բյուջեի ֆոնդային մասի պահուստային ֆոնդից պոմպակայանի ձեռք բերման նպատակով հատկացվում է 72 միլիոն 500 հազար դրամ։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է՝ ՀՀ սնանկության դատարանի 2021 թվականի փետրվարի 26-ի վճռով «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի սնանկ ճանաչվելու վերաբերյալ եւ նույն դատարանի 2021 թվականի հուլիսի 29-ի որոշումը՝ գույքն ուղղակի գործարքով վաճառելու թույլտվություն տալու վերաբերյալ, նախատեսվում է Երեւան համայնքի 2021 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի ֆոնդային մասից հատկացնել 72 միլիոն 500 հազար դրամ՝ Խանջյան 2/6 հասցեում գտնվող պոմպակայանի ձեռք բերման նպատակով:

Իրականում, այնպես չէ, որ քաղաքապետարանը նոր է տեղեկանում ՓԲԸ-ում առկա վիճակի մասին: Կան փաստեր, որ քաղաքապետարանը անգամ մրցույթների մասնակցելու հայտեր է մերժել՝ տեղեկանալով ՓԲԸ-ի չկատարած հարկային պարտավորությունների մասին: Հետևաբար տարակուսելի է, թե ինչու հենց հիմա քաղաքապետարանը որոշեց 150 հազար դոլար վճարել սույն ՓԲԸ-ին` հնարավորություն տալով վերջինիս փակել պարտքերը: Բացի այդ, հասկանալի չէ, թե ինչի հետևանքով է ՓԲԸ-ն գնացել սնանկացման, լուծարման փուլում գտնվող մյուս համայնքների նմանատիպ կառույցները բավական արդյունավետ շարունակում են աշխատել, և միայն կենտրոն կանաչապատում ՓԲԸ-ի մոտ են




առաջացել նման ֆինանսական խնդիրներ: Ինչու՞մ է պատճառը, արդյո՞ք այս հարցը հավուր պատշաճի ուսումնասիրվել է, որ հարկատուների գրպանից 150 հազար դոլար է ուղղվում նման կասկածելի ֆինանսական վիճակում գտնվող ՓԲԸ-ին:

Եթե չեն ուսումնասիրվել սնանկության հանգեցրած պատճառները, ապա ո՞վ կարող է երաշխավորել, որ ՓԲԸ տնօրինությունը կանխամտածված չէ տարել այն սնանկացման, թերևս ոչ մեկ…

Сообщение Քաղաքապետարանը տարօրինակ գնում է կատարել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->