>

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր անշարժ գույքի քանակն ավելացրել է: Երեւանի քաղաքապետը նախորդ տարեվերջի դրությամբ հայտարարագրել է, որ ունի թվով 22 անշարժ գույք:




Քոչարյանի զոհերը

Ըստ ArmLur.am լրատվականի ,  քաղաքապետի հայտարագրած ավտոկայանատեղիները թվով 7-ն են, որից մեկը քաղաքապետը գնել է անցյալ տարվա հուլիսին՝ Չեխիայում:





Զարմանալի իրողություն է , որ քաղաքապետը խուսափում է իր իսկ ղեկավարած քաղաքում գույք ձեռք բերել, ներդրումներ անել, այլ իր բոլոր ստացած եկամուտները վատնում է երկրից դուրս։

Չխախտելով մարդու անձնական եկամուտների սեփական նախաձեռնությամբ տնօրինելու իրավունքը ՝ ընդամենը փաստենք, որ քաղաքապետի վերջին ժամանակներում ձեռք բերված բոլոր անշարժ գույքերը գտնվում են երկրից դուրս՝ մասնավորապես Չեխիայում։


Պատերազմից հետո իրեն քաղաքապետ դարձրած թիմից հեռանալով, և իր կուսակիցներից իրեն հեռու պահելով՝  Մարությանը նաև սկսել է դավաճանել հեղափոխական այն արժեքներին, որոնց համար պայքարում էին թիմով Երևանի փողոցներում և տարբեր հարթակներում։



Ինչը ստիպեց Մարությանին հեռանալ կուսակցական ղեկավարից, որը փաստացի իր փոխարեն տարավ ամբողջ քարոզարշավը և նրան տվեց քաղաքապետի պաշտոնը, գուցե պատասխանատվությունից հեռանալ և թողնել նորից իր փոխարեն այդ ամենը անեն կուսակցական ընկերները։

Ամբողջ քարոզարշավի ընթացքում մի միտք արտահայտեց ՝ սևեր և սպիտակներ, որն թերևս ավելի շատ ի օգուտ իր հակառակորդների էր,  քան իր թիմակիցների։

Եթե անգամ անհամաձայնություն կար թիմի որոշ անդամների հետ , ապա ու՞ր կորան այն հեղափոխական թեզերը , որոնք արտասանում էր բարձր բեմերից, կարելի է կարծել,  որ այդ ամենը արվում էր մի յուղոտ պաշտոն ստանալու և ամենից հեռանալու համար։

Сообщение Հայկ Մարությանը դավաճանեց ոչ միայն իրեն քաղաքապետ դարձրած թիմին այլ նաև հեղափոխական արժեքներին появились сначала на MediaNews.


от admin

-->