>




Քոչարյանի զոհերը

Աշխատանքային այցի շրջանակում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը եղել է Աբովյան քաղաքում և համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի հետ շրջել համայնքի գլխավոր՝ Հատիսի պողոտայում, որը կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվում է:





«Ուրախությամբ պետք է ընդգծել, որ պետական բյուջեի աջակցությամբ կատարվում է շուրջ 1,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կապիտալ ասֆալտապատում, եզրաքարերի նորոգում և փոխարինում, ինչպես նաև ամբողջությամբ արդիականացվել է ճանապարհահատվածի ջրահեռացման համակարգը:




Հիմնանորոգումն իրականացնող շինարարների հետ քննարկել ենք աշխատանքների ընթացքը: Վերջիններս հավաստիացրել են, որ սահմանված ժամկետում՝ մինչև օգոստոսի 20-ը, կավարտեն աշխատանքները, այնպես որ ամենամոտ ապագայում ևս մեկ կապիտալ հիմնանորոգված ճանապարհահատված կունենանք մեր սիրելի Կոտայքում»,- գրել է մարզպետը:

Сообщение Աբովյանում հիմնանորոգվում է 1,5 կմ երկարությամբ Հատիսի պողոտան появились сначала на MediaNews.


от admin

-->