>

Վտшնգները հասկանալի են․ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի անդրադարձը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հասարակության պառակտումը սարսափելի ներքին վտանգ է անվանել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:





«Արտաքին վտանգները հասկանալի են: Երբ մեզ սպառնում են, մենք հասկանում ենք, թե ով է սպառնում, ինչ է սպառնում, մենք գիտենք, թե ինչով են նրանք զինված, մենք գիտենք, թե ինչպես դրան դիմակայել, մենք գիտենք, թե ինչպես վարվել դրա հետ», — պարզաբանել է Շոյգուն:





Նրա խոսքով՝ հասարակության պառակտումն ամենամեծ վտանգն է ցանկացած երկրի համար: «Բայց կա ավելի սարսափելի մաս, այն վերջերս, կամ, ավելի ճիշտ, վերջին տասնամյակներում, դառնում կամ արդեն դարձել է հիմնական վտանգ ցանկացած երկրի համար:


Դա ներքին սպառնալիքն է: Եվ այս ամենը պայմանավորված է նրանով, որ երկրի ներսում հասարակությունը աստիճանաբար պառակտվում է», — ասել է նա:

Օգոստոսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:



Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Մոսկվայում նախատեսված է Հայաստանի պսշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ռուսաստանցի գործընկերոջ հետ, ինչպես նաև աշխատանքային մի շարք այլ հանդիպումներ:

Сообщение Վտшնգները հասկանալի են․ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->