>


Առաջարկում ենք պատրաստել խմորիչով այպիսիսի ունիվերսալ խմոր, որից կթխեք և քաղցր, և աղի միջուկով թխվածքներ։

Արագ, առանց ավելորդ ջանքերի ու բաղադրիչների, նուրբ ու էլաստիկ խմոր։ Անպայման արժե փորձել։

дрожжевое тесто










Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • կաթ՝ 1 բաժակ
  • ջուր՝ 0,5 բաժակ
  • աղ՝ 1 թ․գ․
  • շաքարավազ՝ 1 ճ․գ․
  • ձեթ՝ 0,5 բաժակ
  • խմորիչ՝ 7գ
  • ալյուր՝ 3,5 բաժակ

Պատրաստման եղանակ․

Առաջին հերթին ակտիվացնել չոր խմորիչը։ Դրա համար խորը տարայի մեջ խառնել գոլ կաթն ու գոլ ջուրը։ Ավելացնել աղն ու շաքարավազը, նաև խմորիչը։ Այնուհետև լցնել 2 գդալ ալյուր, որպեսզի խառնուրդը նման լինի խիտ թթվասերի։ Խառնել և թողնել տաք տեղում 10 րոպե։




дрожжевое тесто на молоке

Ավելացնել ձեթը, մաղել մնացած ալյուրը։ Խմոր հունցել։ Այն ստացվում է կպչուն։ Երկու տոպրակ անցկացնել իրար մեջ, և խմորը լցնել մեջը։



Կարևոր է, որ տոպրակները լինեն ամբողջական։ Ներսում չպիտի օդ կամ ջուր մնա։ Կես կաթսա գոլ ջուր լցնել՝ 40 աստիճանից ոչ բարձր, մեջը դնել խմորով տոպրակը։

Ծածկել կափարիչով։

Ճիշտ պատրաստված խմորը կբարձրանա 20–25 րոպեից։  Այն կմնա կպչուն և էլաստիկ։ Սեղանին ալյուր ցանել և անցնել թխելուն։

быстрое дрожжевое тесто

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->