>


Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ ամեն ինչ կարող ենք գտնել խանութներում։ Ցանկացած տնտեսական խանութում կան տարատեսակ մաքրող միջոցներ, սակայն ոչ բոլորն են անվտանգ։ Եթե կարդաք դրանց բաղադրությունը, կհասկանաք, թե ինչու են շատերը նախընտրում տնային պայմաններում պատրաստվող միջոցներ։ Իհարկե, արդյունավետության առումով շատ ժողովրդական միջոցներ գուցե և զիջում են քիմիական մաքրող նյութերին, բայց կարևորն այն է, որ չեն վնասում ձեր առողջությանը։

Կիսվում ենք լավ միջոցի պատրաստման եղանակով, որը կապահովի հրաշալի արդյունք։




Քոչարյանի զոհերը



Առաջին հերթին պատրաստել լուծույթը․





Կիտրոնաթթու՝ 2 ճ․գ․

Ցանկացած հեղուկ մաքրող միջոց՝ 3 ճ․գ․




Ջուր՝ 1,5լ, կարող եք ավելի քիչ լցնել, եթե ցանկանում եք ավելի խիտ նյութ ստանալ



Լավ խառնել և սպունգի օգնությամբ փրփրացնել։

Այնուհետև հեղուկը քսել սալիկներին և թողնել 15-20 րոպե։ Եթե մակերեսը շատ կեղտոտ է, շփել սպունգով՝ էլի լուծույթ օգտագործելով։ Հատուկ ուշադրույթուն դարձրեք սալիկների միջև կարերին։

Երբ ժամանակը լրանա, մաքուր խոնավ կտորով մաքրել սալիկները՝ լուծույթի մնացորդներից ազատվելու համար։

Եթե չի հաջողվել կարերը անթերի սպիտակ դարձնել, կարող եք օգտագործել սովորական սպիտակ պերմանենտ մարկեր, որը վաճառվում է ցանկացած գրենական խանութում։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->