>


Տավուշի մարզի սահմանային Այգեպար, Պառավաքար, Այգեհովիտ, Բերքաբեր, Կոթի, Դովեղ գյուղերում ռուս սահմանապահներն ուղեկալներ կտեղադրեն, իսկ Ոսկեպարում այն արդեն տեղադրված է։








Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Բեգինյանը։Նրա խոսքով՝ ռուս սահմանապահներն արդեն 6 օր է, ինչ Ազատամուտում են։ Այս պահին գյուղում 2 ռուս սահմանապահ կա, ևս 10-ը՝ ազգությամբ հայ, տեխնիկական աշխատողներ են։


«Սահմանապահները ժամանակավոր տեղակայվել են Ազատամուտում մինչև իրենց հիմանական անձնակազմը կգա, մոտ՝ 50 հոգի, ու կսկսեն ուղեկալի տեղակայման աշխատանքները Այգեհովիտի վարչական տարածքում։ Այգեհովիտում 2 տարածք են նայել, որը կհավանեն, էնտեղ էլ կտեղակայվեն»,- ասաց Արթուր Բեգինյանը։



Հարցին, թե ինչու են ռուս սահմանապահները տեղակայվում Տավուշում, Բեգինյանը պատասխանեց․
«Մարզային ղեկավարության խոսքով, վարչապետն էլ իր խոսքում նշեց, որ ամբողջ հանրապետության տարածքում պիտի տեղակայվեն։ Իրենց ասելով՝ անվտանգության նկատառումներից ելնելով, որպեսզի սահմանային խախտումներ չլինեն»։

Сообщение Տավուշի սահմանային ևս 6 գյուղերում ռուս սահմանապահներն ուղեկալ կտեղադրեն появились сначала на MediaNews.


от admin

-->